Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։
5-6 շաբաթ
5-րդ շաբաթվա ընթացքում արդեն երևում են փոքրիկի ձեռքերը, չնայած՝ մատները դեռ դժվար է տարբերակել: Այս ժամանակ է, որ սկսում են ձևավորվել նրա արտաքին սեռական օրգանները, սակայն դեռևս հնարավոր չէ ուլտրաձայնային հետազոտության միջոցով հասկանալ՝ պտուղը տղա՞ է, թե՞ աղջիկ։ Ի դեպ, իր ձևավորման օրվանից սաղմը շատ է աճել, այն մեծացել է ավելի քան 10 հազար անգամ: Այս ընթացքում արդեն սկսում է ձևավորվել երեխայի դեմքը։
7-8 շաբաթ
Հղիության 7-րդ շաբաթում երեխան սկսում է շարժվել, իհարկե, մայրիկի համար դեռ աննկատ։ Այս շրջանում ձեռքերի ու ոտքերի մատները սկսում են ձևավորվել: Սաղմի մոտ առաջանում են կաթնատամների ծկթման հատվածները, զարգանում է վերարտադրողական համակարգը, իսկ երիկամները սկսում են մեզ արտադրել: Չնայած այն հանգամանքին, որ պտղի հասակը ընդամենը 2,5 սմ է, նրա մոտ ձևավորվում է դեմքը։ Առաջանում են թարթիչները, իսկ քթիկի ծայրն ավելի ընդգծված է դառնում։
Շարունակելի
Աղբյուրը՝ Adme.ru