Դեղերի ընդունումը հղիության ընթացքում․ խորհուրդներ

Հղիություն

Հղիության ընթացքում պետք է շատ զգույշ լինել այն դեղերի հետ, որոնք ցանկանում եք ընդունել կամ Ձեզ նշանակել է բժիշկը։

Նախքան որևէ դեղորայք, այդ թվում՝ ասպիրին օգտագործելը, խորհրդակցեք բժշկի հետ։ Նույնիսկ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցները պտղի մոտ կարող են առաջացնել արատներ, հատկապես հղիության առաջին եռամսյակում։

 

Պետք է դեղամիջոց օգտագործել միայն այն բժշկի ցուցումով, որը տեղյակ է Ձեր հղիության ընթացքից, և միայն այն պարագայում երբ այդ դեղամիջոցը խիստ անհրաժեշտ է։

Ձեր առողջության և մանկան նորմալ աճի համար՝ հղիության ընթացքում հնարավոր է, որ կարիք ունենաք  լրացուցիչ վիտամինների և հանքային աղերի, ինչպիսիք են՝ ֆոլաթթուն, երկաթը, կալցիումը։ Անհրաժեշտության դեպքում Ձեր բժիշկը դրանք կնշանակի։ Նախքան դրանք գնելը՝ ստուգեք դեղատուփի պիտակը՝ օգտագործման ժամկետը ճշտելու նպատակով։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն