Հղիության ընթացքում ինչպե՞ս թեթևացնել սրտխառնոցը և կանխել փորլուծությունը

Հղիություն

Սրտխառնոց

Սովորաբար սրտխառնոցն առաջանում է հղիության վաղ շրջանում և տևում է մինչև 10-12 շաբաթը։ Ավելի ուշ՝ հղիության 4-րդ ամսվա վերջում, սրտխառնոցն անհետանում է կամ քչանում։

 

Սրտխառնոցը թեթևացնելու համար անհրաժեշտ է

 

  • Հաճախակի և փոքր չափաբաժնով սնունդ ընդունել (2 ժամը մեկ),
  • Խուսափել հոտերից և այն մթերքներից, որոնք խորացնում են սրտխառնոցը,
  • Ավելի շատ ածխաջրային սնունդ ուտել, օրինակ, չորացած հաց, մրգային և բանջարեղենային աղցաններ, ընդ որում՝ օրվա ցանկացած ժամին,
  • Պակասեցնել ճարպոտ և քաղցր սնունդը։

 

Փորկապություն

 

Փորկապությունը կանխելու համար անհրաժեշտ է

 

  • Ավելի շատ հեղուկներ խմել, հատկապես ջուր (6-8 բաժակ),
  • Ավելի շատ սննդային բջջանյութերով հարուստ մթերքներ օգտագործել՝ թարմ, չորացած մրգեր և բանջարեղեն, հատկապես սև սալոր և թուզ։

Հիշեք՝ երկաթի հավելումները երբեմն կարող են փորկապություն առաջացնել կամ խորացնել այն։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն