Կնոջ սննդակարգը հղիության ընթացքում

Հղիություն

Հղի կնոջ սննդակարգը պետք է պարունակի հետևյալ բոլոր բաղադրիչները՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հեղուկներ, վիտամին C, կալցիում, երկաթ, աղ, վիտամիններ և հանքային տարրեր: Հավաստիացեք, որ ներքոհիշյալ բոլոր սննդատեսակներն ընդգրկված են Ձեր ամենօրյա սննդակարգում:

  • 3 բաժին կաթ կամ կաթնամթերք (մածուն, թթվասեր, պանիր): Մեկ չափաբաժինը բաղկացած է 1 բաժակ մածունից կամ 45 գ. պանրից կամ 1 բաժակ կաթից:
  • 4 չափաբաժին բանջարեղեն, այսինքն՝ 400 գ., 1 չափաբաժինը 100 գ է:
  • 9 չափաբաժին հաց, ձավարեղեն, բրինձ կամ մակարոնեղեն: Մեկ չափաբաժինը բաղկացած է 30-40 գ. հացից կամ կես բաժակ խաշած բրնձից կամ մակարոնից կամ 1 միջին չափսի կարտոֆիլից:
  • 2-ից 3 չափաբաժին միս, ձուկ, հավ, չոր լոբի, ձու կամ գետնանուշ: Մեկ բաժինը բաղկացած է 1-1.5 բաժակ խաշած լոբուց կամ 100 գ. ոչ ճարպոտ ձկնեղենից կամ 80 գ. հավի կամ այլ մսից:
  • Ամենաքիչը 6-8 բաժակ հեղուկ (հյութեր, ջուր):

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն