Խորհուրդներ՝ հղիության ընթացքում առաջացող այրոցը թեթևացնելու համար

Հղիություն

Այրոցը կարող է ի հայտ գալ հղիության ցանկացած ժամկետում, չնայած ախտանիշները առավելապես արտահայտվում են հղիության վերջում: Կանանց մոտավորապես 30-50% -ն ունենում է այրոց հղիության ընթացքում:

Խորհուրդներ՝ հղիության ընթացքում առաջացող այրոցը թեթևացնելու համար

  • Խուսափեք շոկոլադից, ճարպոտ սննդից՝ հատկապես գիշերը,
  • Խուսափեք թթու և կծու սննդից, որը նպաստում է կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը (լոլիկ, ցիտրուսային հյութեր, քացախ, կծու պղպեղ և այլն),
  • Կաթև և կաթնամթերքը կարող են ժամանակավորապես թեթևացնել այրոցը,
  • Հաճախակի, փոքր չափով սնունդ ընդունեք, խուսափեք քնից առաջ ուտելուց,
  • Քնեք մեծ բարձի վրա՝ գլուխը բարձր:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն: