ՈՒՁՀ-ն հետազոտման բավականին օգտակար մեթոդ է և հնարավորություն է ընձեռում վերահսկել փոքրիկի աճը մայրիկի ներսում: Չնայած այս հանգամանքին՝ որոշ մարդիկ մտածում են, որ ուլտարաձայնային հետազոտությունը միգուցե նաև բացասաբար անդրադառնա պտղի վրա: Արդյո՞ք տվյալ կարծիքը համապատասխանում է իրականությանը:
Բժիշկ-սոնոգրաֆիստ Վարդուհի Հովհաննիսյանը նշում է, որ դա այդպես չէ: Նախ՝ պետք է իմանալ, որ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է տարբեր ռեժիմներով՝ 2D, 3D, 4D: Սովորական սև ու սպիտակ պատկերը ստացվում է 2D ռեժիմի դեպքում: 3D-ի օգնությամբ կարողանում են առավել մանրամասն ուսումնասիրություն կատարել և ստանալ արդեն գունավոր պատկերներ: Քառաչափը՝ 4D-ն, եռաչափ պատկերն է շարժման մեջ: Կազմվում են հոլովակներ, որտեղ երևում է, օրինակ, երեխայի որևէ մարմնամասի շարժը:
ՈՒՁՀ-ի ժամանակ կիրառվում են ձայնային ալիքներ, և մինչ այժմ չկա ինչ-որ փաստարկ դրանց վնասակարության վերաբերյալ: Որոշակի զգուշություն դրսևորվում է դոպլերոգրաֆիա կատարելիս: Դոպլերոգրաֆիայի միջոցով հետազոտվում են անոթները, արյան հոսքը: Այն սովորաբար իրականացվում է, երբ ընկերքը վերջնականապես ձևավորվում է, ու առկա են լինում ցուցումներ՝ կնոջ բարձր տարիք, բազմապտուղ հղիություն, արատներ և այլն: Հղիության վաղ ժամկետներում դոպլերոգրաֆիա կատարելը ցանկալի չէ: Կիրառումը մշտապես համաձայնեցնում է մանկաբարձ-գինեկոլոգի հետ:
Նյութը կազմվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա