Հասցե Մաշտոցի պող., 21ա

Հեռախոս +374-10-531503

Էլ-փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Խմբերի քանակը 8

Երեխաների քանակը 232

Աշխատակազմ 30

Երևան քաղաքի № 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1950 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 6 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

ՆՈՒՀ-ի տնօրենն է Իդա Իվանի Իվանովան։

ՆՈՒՀ-ը առանձին եռահարկ կառույց է, գործում է 8 խմբով շուրջ 240 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

Խմբասենյակներում ստեղծված է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող, առարկայական միջավայր (խաղային կենտրոններ, նկարներ,մանր և խոշոր կառուցողական նյութեր, սեղանային խաղեր և այլն)։

ՆՈՒՀ-ը նվիրյալ է իր ավանդույթներին`մեծ շուքով նշվում են պետական տոները և ազգային ծեսերը, երեխաների ծննդյան տոները։

Երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում։ Մանկապարտեզն ունի 2 դահլիճ, որոնք օգտագործվում են ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։

 

Հասցե Վրացյան փող., 80

Հեռախոս +374-10-571323

Խմբերի քանակը 7

Երեխաների քանակը 250

Աշխատակազմ 36

Երևան քաղաքի № 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1988 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 19 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։

ՆՈՒՀ-ի տնօրենն է Ժաննա Նորիկի Թադևոսյանը։

ՆՈՒՀ-ը եռահարկ առանձին կառույց է, գործում է 7 խմբով շուրջ 246 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդիկաներով, որոնց դասակարգումը հիմնված է գիտելիքների ձեռքբերման աղբյուրների, խոսքային, դիտողական, գործնական աշխատանքների վրա։ Ուսուցումն իրականացվում է փոխներգործուն` խաղային, գործնական, ակտիվ, ժամանակակից մեթոդներով։

Հասցե Հանրապետության փող., 71 շենք

Հեռախոս +374-10-522752

Վեբ կայք

Էլ-փոստ

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 100

Աշխատակազմ 17

Երևան քաղաքի № 2 նախադպրոցական ուսումնական  հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է  1950 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 6 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը։ 
ՆՈՒՀ-ի տնօրենն է  Իդա Իվանի Իվանովան։    ՆՈՒՀ-ը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաստատություն է, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր։