Քանաքեռի Ֆանարջյան 1 հասցեում է գտնվում թիվ 123 մսուր-մանկապարտեզը`

ներկայիս թիվ 148 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։ Մանկապապարտեզում գործում է երեք խումբ։Ցուցակային թիվը կազմում է 87 երեխա։

Հասցե Չեխովի փող., 33ա շենք

Հեռախոս +374-10-462176

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 180

Աշխատակազմ 14

Երևանի հ. 146 նախադպրոցական ուսումնական հաստատությունը /նախկին 298 մամկապարտեզ/ գործում է 1982թ-ից։ Այժմ նուհ-ն իրականացնում է ներառական կրթություն։ Կազմակերպությունն օգնել է մանկապարտեզին գույքով։ՆՈւհ-ն ունի 2 դահլիճ` նախատեսված երեժշտության և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար, սակայն Ֆիզկուլտուրայի դահլիճն ունի սպորտային գույքի պակաս։ Վեց խմբասենյակ, ննջասենյակներ և սանհանգույցներ։

Հասցե Ներքին Շենգավիթ, 11-րդ փողոց

Հեռախոս +374-10-484217

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 216

Աշխատակազմ 27

Մանկապարտեզի շենքը տիպային է, ունի գեղեցիկ բակ, երաժշտության դահլիճ, ֆիզկուլտուրայի դահլիճ։Իսկ մեթոդական ցուցումներով ուղղորդվում էր շրջանի, քաղաքի և հանրապետական մեթոդ կաբինետներից, որոնք ղեկավարվում էին ականավոր և հմուտ մանկավարժների կողմից ։ հ.144 հաստատությունում` մանկավարժական խորհրդի նիստերի, մեթոդ ժամերի, սեմինարների ու խորհրդատվությունների միջոցով։ Հաստատության մանկավարժական կազմը ունի երկարատև աշխատանքային փորձ։ Հաստատությունը ճանապարհել է դպրոց տասնյակ սերունդների, և նրանցից շատերը այսօր աչքի են ընկնում գիտության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում։

Հասցե Գարեգին Նժդեհի փող., 42 շենք

Հեռախոս +374-10-441947

Խմբերի քանակը 5

Երեխաների քանակը 300

Աշխատակազմ 27

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 147 ՆՈՒՀ-ը, նախկինում (N 301 մ/մ), գործում է 1983թ-ից։ Նախատեսված էր 11 խմբի համար, ուր հաճախում էր շուրջ 300 երեխա։ Մանկապարտեզ էին հաճախում ՙԱվտոդետալ՚ գործարանի և ՙՀայրենիք՚ հանրախանութի աշխատողների երեխաները: Մանկապարտեզն ունի առողջ մանկավարժական կազմ, որոնք շատ մոտ կանգնած լինելով

երեխաներին, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպում են մեթոդապես ճիշտ, արդի պահանջներից ելնելով։ Մանկապարտեզի դաստիարակները

երեխաներ ի մեջ դաստիարակում են մարդասիրական վերաբերմունք, զարգացնում են բարոյական պատկերացումներ բարության, կարեկցանքի, հոգատարության, անկեղծության մասին։ Մանկավարժական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվել է ազգային բարեփոխումների ինստիտուտում` ստանալով համապատասխան գիտելիքներ։ Նրանք մեծ հոգտարություն են ցուցաբերում երեխաների բազմակողմանի դաստիարակության հարցում։

Հասցե Շիրակի փող. 5-րդ նրբ., 29 շենք

Հեռախոս +374-10-467527

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 205

Աշխատակազմ 33

Սերունդներ են կրթվել ու դաստիարակվել այս կրթօջախում, այսօր նրանցից շատերի երեխաներն են դարձել ՆՈՒՀ-ի սաներ։ Ճիշտ է, երեխաներն կրթվում ու կատարելագործվում են դպրոցում, բայց նրանց ուղին ճիշտ հաղթահարելու հիմքը դրվում է մանկապարտեզներում։ Այս մանկապարտեզի նախկին սաներից շատերն այսօր անվանի բժիշկներ են, իրավաբաններ, մանկավարժներ, դերասաններ, երգիչներ...։

Հասցե Չեխովի փող., 10 շենք

Հեռախոս +374-10-440811

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 210

Աշխատակազմ 28

Շենգավիթ համայնքի թիվ 143 ՆՈՒՀ-ն, նախկինում (№ 244 մ/մ), գործում է 1967 թ-ից։Նախատեսված 12 խմբի համար։ Այժմ գործում է 6-ը խումբ` 4 մանկապարտեզային, 2-ը` մսուրային։143 ՆՈՒՀ-ն գտնվում է Երևան քաղաքի, Շենգավիթ համայնքի Չեխովի 100 հասցեում։ Այս մանկապարտեզը այն պարտեզն է, ուր տեր ու տիրական են երեխաները։ Մայրական տաքուկ գրկից հետո առաջի օջախն է, ուր ոտք է դնում երեխան։ Ոչինչ ստիպողական երեխաներին, ամենինչ երեխաների համար` հաշվի առնելով երեխաների ազատությունները, իրավունքները։ Անձը դիտել և ընդունել երեխային առանձին անհատի, երեխայի ամեն մի օրը դարձնել տոն։

Մանկապարտեզ սիրելի,

Քո սաներով հպարտացիր։

Դու քո փառքով շատշատերի,

Կյանքի ուղի բացեցիր...

Այլ հոդվածներ …