Հասցե Շիրակի փող. 4-րդ նրբ.

Հեռախոս +374-10-421770

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 160

Աշխատակազմ 23

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հ 142 ՆՈՒՀ-ըն գործում է 1965թ-ի մարտի 3-ից։ Շենքը տիպային է, նախատեսված է 6 խմբի երեխաների համար։ ՆՈՒՀ-ում աշխատում են մասնագիտական կրթությամբ մանկավարժներ։ Տարիների ընթացքում մանկապարտեզում կատարվել են մասնակի աշխատանքներ ծնողական համայնքի և մանկավարժների օգնությամբ։Առաջնորդվելով նախակրթական համալիր ծրագրով մանկապարտեզում երեխաների ներդաշնակ և բազմակողմանի զարգացման նպատակով կազմակերպվել են կրթադաստիարակչական աշխատանքներ, տոնական միջոցառումներ, սպորտլանդիաներ, էքսկուրսիաներ։ Մեր մանկապարտեզը ունեցել է բազում սաներ,որոնք ներկայիս բժիշկներ են, մանկավարժներ, ֆինանսիստներ, դերասաններ և այլ բնագավառի աշխատողներ։ Մանկապարտեզի մանկավարժական կոլեկտիվը ոչ մի ջանք չի խնայում հայրենիքին արժանավայել սերունդ դաստիարակելու գործում։ Հուսով եմ, որ կգտնվեն բարերարներ,որոնք կօգնեն մեր մանկապարտեզին։

Հասցե Հովհաննես Հովհաննիսյան փող., 4 շենք

Հեռախոս +374-10-463320

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 121

Աշխատակազմ 25

Երևանի նախկին թիվ 196 մանկապարտեզը, որը 2011 թվականից վերանվանվել է հ-140 ՆՈՒՀ, կառուցվել է 1964թվականին: Մանկապարտեզը հիմնադրված օրվանիցեղել և մնում է վերին Չարբախ թաղամասի միակ տիպային քարե կառույցը, որը բաղկացած է երկհարկանի երկու մասնաշենքից, ունի երկկողմանի ընդարձակ բակ և ծաղկանոց: Բակում տեղադրված են տաղավարներ, ճոճանակներ, աճում են թթենիներ, ընկուզենի, մոշենի և կաղնուծառեր: Մանուկների այս օրրանում երեխան իրեն զգում է ազատ, անկաշկանդ, ինքնուրույն: Ողջ մանկավարժական կոլեկտիվը ամեն ինչ անում է, որ մատաղ սերունդը աճի ու զարգանա առողջ թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես: Նշվում են բոլոր ծիսակատարությունները և միջոցառումները:

Հասցե Արագածի փող., 100 շենք

Հեռախոս +374-10-442812

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 106

Աշխատակազմ 21

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ. 138 ՆՈՒՀ հիմնադրվել է1965թ-ին:

Արագածի 101 հասցեում ։ Մանկապարտեզը տիպային է և ունի 3 մասնաշենքեր։

Աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով։Մանկապարտեզը նախատեսված է 4 խմբի համար, բայց գործում է 3 խումբ (փոքրերի առաջին, միջին խումբ և ավագ խումբ)։

Հասցե Մադոյան փող., 7 շենք

Հեռախոս +374-10-440321

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 180

Աշխատակազմ 40

Երևանի հ. 141 նախադպրոցական ուսումնական հաստատություն ։ Ճիշտ աշ- խատաոճ, հնարամտություն կիրառելու շնորհիվ Լ. Մատինյանին հաջողվում է բա-րելավել նախակրթական հաստատության կենսագործունեությունը։ Նրան մեծ հոգե-բանի հմտությամբ հաջողվել է ընտրել հմուտ մասնագետների, կիրառել է ճիշտ աշ-խատաոճ, որը նպաստել է նախակրթական հաստատության վարկանիշի բարձրաց- մանը, ինչի արդյունքում կտրուկ ավելացել է սաների թվաքանակը։2010թ. նոյեմբերին համահայկական հիմնադրամի կողմից հիմ-նանորոգվում է հիշյալ ՆՈՒՀ-ը ։ Ընտրությունը պատահական չէ , որովհետև այս կրթօջախ հիմնականում հաճախում են բացառապես անապահով, ծնողազուրկ, ան-օթևան երեխաներ, այսինքն հասարակության խոցելի խավի երեխաները, նրանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար, կյանքի լավ պայմաններ ստեղծելու միտումով էլ հիմնադրամը իր աջակցությունն է բերել հատկապես այս ՆՈՒՀ-ին։ ՆՈՒՀ-ը մշտապես գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարության և քաղաքապետարանի ուշադրության և հոգածության ներքո։ՆՈՒՀ հաճախում են 180 երեխա / 2-ից 6 տարեկան/ , որոնցից 90-ը սոցիա- լապես անապահով, ծնողազուրկ և անօթևան են։ Գործում է վեց խմբով, որոնցից 3-ը աշխատում է 24-ժամյա աշխատակարգով ։ Տարվա ընթացքում կազմակերպվում են ցուցահանդեսներ, և բոլոր ցուցանմուշները սաների ձեռքի աշ-խատանքներն են։Մեծ տեղ է տրվում նաև սաների հանգստի կազմակերպմանը։ Կազմակերպվել են էքսկուրսիաներ կենդանաբանական, բուսաբանական այգիներ, ձիարշավարան, դելֆինարիում։ Մանկապարտեզում կազմակերպվել են մրցույթներ ոչ միայն մանկապարտեզի ներսում խմբերի միջև, այլ ուրիշ մանկապարտեզների միջև։ Կազմակերպվել են խաղահանդեսներ, բաց պարապունքներ, որոնց իրենց մասնակցությունն են բերել նաև սաների ծնողները։Կրթօջախի սաները անմասն չեն նաև հոգևոր տոներից, ըստ կարգի նշվում են նաև Հայ առաքելական եկեղեցու բոլոր տոները` Սուրբ ծնունդ, Զատիկ, Տիրոջն ընդառաջ, Ծաղկազարդ։ Կրթօջախում տիրում է փոխադարձ վստահության, հարգանքի , սիրո մթնոլորտ։ Սերտացնելու համար ծնող- ուսուցիչ – տնօրեն կապը մշակվել է հատուկ կարգ, գործում է բաց դռների օր շաբաթը մեկ անգամ` սաների առօրյային, կենցաղային , ապրելակերպին, ուսումնական գործընթացային տեղեկացվելու համար, որն ավելի արդյունալի և նպատակային է դարձնում կրթօջախի գործունեությունը։

Հասցե Տարոնցու փող., 28 շենք

Հեռախոս +374-10-48 31 70

Էլ-փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Խմբերի քանակը 7

Երեխաների քանակը 254

Աշխատակազմ 38

Հ. 139 նախադպրոցական ուսումնական հաստատությունը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի 28 հասցեում։ՆՈՒՀ-ը տիպային կառույց է` լայնարձակ ու հարմարավետ բակով : Հաստատությունում գործում է 7 խումբ, ունի ընդարձակ դահլիճ, որտեղ տեղի են ունենում ամենօրյա երաժշտական պարապմունքներն ու տոնական հանդեսները, մեթոդական աշխատասենյակ, որտեղ կազմակերպվում են մանկխորհներ, ծնողական հավաքներ, բուժկետ, ուր երեխաները անհրաժեշտության դեպքում ստանում են առաջին բուժօգնություն ՆՈՒՀ-ում ուշադրության կենտրոնում է խոհանոցը, որտեղ պատրաստվում է երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ որակյալ սնունդ

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը հնգօրյա է, աշխատանքը սկսվում է առավոտյան 8 30-ից մինչև 1730 ։

ՆՈՒՀ-ում կարևորվում է մայրենի լեզվի ճիշտ և գրական ուսուցումը, զուգահեռ տարվում է օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) տարրական գիտելիքների գործընթաց։Բարձր հիմքերի վրա է դրված ֆիզիկական դաստիարակությունը, որն անհրաժեշտ է երեխայի առողջության համար։Խաղը գերիշխում է կրթադաստիարակչական աշխատանքի առօրյա բոլոր օղակներում։Երեխային ՆՈՒՀ-ում հարգում են որպես ինքուրույն անհատականություն։ՆՈՒՀ-ի ծնողական ընդհանուր ու խմբակային ժողովների ծնողական խորհրդի սիստեմատիկ հրավիրված նիստերի արդյունքում առավել ամուր կապ է ձևավորվել ծնողների և մանկապարտեզի միջև

 

Հասցե Պատկանյան փող., 20 շենք

Հեռախոս +374-10-443142

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 140

Աշխատակազմ 22

Երևանի հ. 137 ՆՈՒՀ-ը գործում է 1962 թ-ից Ռ. Պատկանյան 20 հասցեում։

ՆՈՒՀ-ի շենքը տիպային է, երկհարկանի։ Աշխատանքային գործունեությունը կազմակերպում է 4 խմբով, ընդհանուր ցուցակային թիվը կազմում է 140 երեխա։

Այլ հոդվածներ …