Հասցե Բագրատունյաց փող., 16 շենք

Հեռախոս +374-10-423371

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 120

Աշխատակազմ 22

Երևանի թիվ 136 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը (նախկինում Շենգավիթի թիվ 175 մսուր- մանկապարտեզը) հիմնադրվել է 1963թ.-ին, գտնվում է Բագրատունյաց 16 հասցեում։Որպես այս փոքրիկ հասարակության պատասխանատուներ` մանկավարժական կոլեկտիվն աշխատում է երեխայի համար ստեղծել ջերմ, հանգիստ և ստեղծագործական մթնոլորտ։ ՆՈՒՀ-ի մանկավարժական կազմն առաջնորդվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մշակած կրթական համալիր ծրագրերով։ ՆՈՒՀ-ում երեխաները ստանում են հայեցի կրթություն, մասնակցում ազգային, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի տաղավար տոներին` Սուրբ Ծնունդ, Տյառնընդառաջ, Վարդավառ, Սուրբ Զատիկ և այլն։ Ծանոթանում են հայկական ծեսերին և ավանդույթներին, սիրով մասնակցում բեմականացումներին։ՆՈՒՀ-ում ամուր հիմքերի վրա են դրված ֆիզկուլտուրայի պարապմունքները, երեխաները պարբերաբար մասակցում են միջմանկապարտեզային սպորտլանդիաների և ստանում պատվոգրեր։ Շենքը նախատեսված է չորս խմբի համար, որոնք գործում են լիարժեք. մանկապարտեզ հաճախում են 120 երեխա։ ՆՈՒՀ-ը գտնվում է առանձին տիպային շենքում, ունի բավական հարմարավետ բակ, սակայն այստեղ չկա որևէ պայման` մաքուր օդում երեխաների մարզական և խաղային ժամանցն ապահովելու համար։

Հասցե Թադևոսյան փող., 2 շենք

Հեռախոս +374-10-487600

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 89

Աշխատակազմ 15

Շենգավիթ համայնքի հ 134-ՆՈՒՀը / նախադպրոցական ուսումնական հաստատությունը/ գործում է 1973թ-ից։ Այն գտնվում է Եղիշե Թադևոսյան 2,4 բնակելի շենքերի I-ին հարկում։ ՆՈՒՀ-ը աշխատում է հինգօրյա աշխատանքային գրաֆիկով` 8ժամ։ ՆՈՒՀԸ-ը գործում է 3խմբով` մեկ մսուրային և երկու մանկապարտեզային։ Հաստատությունն ապահովված է համապատասխան պայմաններով երեխաների առօրյան ճիշտ կազմակերպելու համար։ՆՈՒՀ-ը ապահովված է փորձառու հոգատար և երկար տարիների փորձ ունեցող կադրերով։ Իրականացնում ենք հայեցի դաստիարակությունը հիմքում դնելով մեր ազգային վարքն ու բարքը, մշակույթը ու արվեստը։Կրթության համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, և այստեղ լուծվում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման, կրթության, դաստիրակության և դպրոցական ուսուցման նախապատրաստելու խնդիրները։

Հասցե Հայկ Հովսեփյան 3

Հեռախոս +374 -10-421742

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 100

Աշխատակազմ 17

Շենքը ունի լուսավոր, ընդարձակ խմբասենյակներ, ննջասենյակներ ոչ` մեծ, բայց հարմարավետ, լուսավոր դահլիճ, խոհանոց և ադմինիստրատիվ սենյակներ։

Մանկապարտեզը ունի ծառաշատ բակ, որը օգտագործվում է ամբողջությամբ ռեժիմային տարբեր պահերի համար։Ունի ջրավազան, որը լրիվ ծանրաբեռնվածությամբ օգտագործվում է ամառային ամիսներին։ Այնտեղ անցեն կացվում ամենօրյա ջրային վարժություններ ու լող ։Ջրավազանի տեսքի, վերջինիս հետ առաջացած խնդիրների լուծումը իր վրա է վերցրել ծնողական համայնքը, որը և պարբերաբար անդրադառնում է այդ խնդրին։

Հաստատությունը համագործակցում է ընտանիքի հետ, ապահովելով երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը։Հաստատության և ծնողների փոխհարաբերությունները կարգավորվում են երկու կողմերի միջև կնքված պայմանագրերով։

Մանկավարժական անձնակազմը ունի մասնագիտական կրթյություն և աշխատանքային փորձ։Բժշկական սպասարկումը իրականցվում էհաստիքային բուժքրոջ միջոցով։

Ֆիզիկական դաստիարակությունը իրականացվում է հաստիքային ֆիզ. հրահանգչի միջոցով

Հասցե Շիրակի փող., 2ա շենք

Հեռախոս +374-10-460341

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 132

Աշխատակազմ 23

Շենգավիթ վարչական շրջանի հ-135 ՆՈՒՀ-ը /նախկինում № 174մ/մ/ գործում է 1963 թվականից։ Նախատեսված է 4 խմբի համար և գործում է 4 խմբով` 1-ը մսուրային 3-ը մանկապարտեզային: ՆՈՒՀ են հյուրընկալվել ՙԱստղածաղիկ՚ հաղորդաշարը, Հովհաննես Թումանյանի անվան ՙՏիկնիկային թատրոն՚-ը, կրկեսի դերասաններ և այլոք։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը ՆՈՒՀ-ում անցկացվում է ֆիզկուլտ-ժամանցային օր, որի պատասխանատվությունը մեծ եռանդով կրում է ֆիզկուլտ-հրահանգիչ Արուսյակ Պողոսյանը։ նա մեծ ուշադրությամբ է հետևում սաների հոգեկան և ֆիզիկական առողջությանը։ՆՈՒՀ-ին հարակից են թիվ 52 և թիվ 158 դպրոցները, ահա այստեղ ենք ուղղարկում մեր սաներին, որոնք արդեն տառաճանաչ և թվաչանաչ են։ Հաճախ ենք լսել գովասանքի և շնորհակալանքի խոսքեր դպրոցի տնօրեններից և դասվարներից։

Ահա այսպիսին է հ 135 ՆՈՒՀ-ի պատմությունը։

Հասցե Մայիսի 9-ի փող., 26 շենք

Հեռախոս +374-10-44 41 51

Էլ-փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Խմբերի քանակը 8

Երեխաների քանակը 265

Աշխատակազմ 38

Ըստ կանոնադրության մանկապարտեզի գործունեության առարկան և նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է` ի շահ անհատի, հասարակության և պետության:

Մանկապարտեզը համագործակցելով ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդրկված նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելը և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյաները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոնների, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերի ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձևավորումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:Մանկապարտեզը աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով` իննը ժամ տևողությամբ:Մանկապարտեզի աշխատակիցների քանակը երեսունութն է, որից տասնհինգը` մանկավարժ:

Հասցե Նորագավիթ 93

Հեռախոս +374 -10-484552

Խմբերի քանակը 7

Երեխաների քանակը 251

Աշխատակազմ 39

Երևանի հ 131 ՆՈՒՀ-ը /1954-2010թթ. հ 113 մսուր-մանկապարտեզը/ գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 93 հասցեում։ Ներկայումս ունի 1 մսուրային, 7 մանկապարտեզային խմբեր, ուր հաճախում են շուրջ 251 երեխա։ Մանկապարտեզի ծառայություններից օգտվում են նաև հարևան Այնթափ գյուղի բնակիչները։ Մանկապարտեզի կոլեկտիը կազմված է 39 աշխատողներից։ Մանակապարտեզում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` համապատասխան կ/գ նախարարության ծրագրերին, որոնց աջակցում է նաև ծնողական խորհուրդը։

Այլ հոդվածներ …