Հասցե Նորք-Մարաշ, 7-րդ փողոցի 1-ին փակուղի, 9 շենք

Հեռախոս +374-10-653530

Խմբերի քանակը 2

Երեխաների քանակը 65

Աշխատակազմ 17

Երևանի թիվ 124 մանկապարտեզը գործում է 1957 թվականից։ Նախկին թիվ 168 գիշերօթիկ մսուր- մանկապարտեզը գործել է 3 խմբով։

Հասցե Արմենակ Արմենակյան փող., 272 շենք

Հեռախոս +374-10-653419

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 124

Աշխատակազմ 24

Երևանի թիվ 122 մանկապարտեզը գործում է 1978 թվականից։ Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ներկայումս ունի 4 խումբ` 124 սաներով։

Ներկայումս մանկապարտեզի տնօրենն է Թագուհի Դիլանյանը։

Հասցե Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 61 շենք

Հեռախոս +374-10-667661

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 197

Աշխատակազմ 27

Հիմնադրվել է 1989 թվականի հունիսի 1-ին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների հայրենաճանաչողությանն ու հետևաբար, նաև, հայեցի դաստիարակությանը։ Վերջինիս վառ ապացույցներն են ամենօրյա հայրենագիտական պարապմունքներն ու ամենամյա տոնական տարբեր միջոցառումները։ Հատկանշական են Վարդանանց տոնին նվիրված հանդեսները, որոնք ուղեկցվում են հոգևոր և հայրենասիրական երգերով ու բեմադրական հետաքրքրաշարժ լուծումներով։

Ամենամյա միջոցառումների ցակում են նաև ՙՈսկե աշուն՚, ՙԱմանոր՚, ՙԳարնան զարթոնք՚, ՙԾաղկազարդ՚, ՙԶատիկ՚, ՙՄեկ տարով էլ մեծացանք՚ հանդեսները։

Կազմակերպվում են Ճանաչողական այցելություններ անվանի հայերի տուն-թանգարաններ։ Հիշարժան է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպած` նախադեպը չունեցող միջոցառումը, որը հիացրել էր անգամ թանգարանի աշխատակիցներին։

Հասցե Նորք, 5-րդ փողոց, 91 շենք

Հեռախոս +374-10-652480

Խմբերի քանակը 2

Երեխաների քանակը 54

Աշխատակազմ 14

Երևանի թիվ 123 մանկապարտեզը գործում է 1942 թվականից։ Նախկին թիվ 142 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը նախատեսված է եղել թոքային հիվանդությամբ տառապող երեխաների համար։ Մանկապարտեզը նախատեսված է 2 խմբի համար։ Ներկայումս մանկապարտեզն ունի 2 խումբ` 54 սաներով։

Հասցե Նորքի Այգիներ փող., 225 շենք

Հեռախոս +374-10-654834

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 75

Աշխատակազմ 19

Երևանի թիվ 121 մանկապարտեզը գործում է 1979 թվականից։ Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ներկայումս մանկապարտեզն ունի 3 խումբ` 75 սաներով։ Նախկին թիվ 53 ռուսական մսուր-մանկապարտեզի առաջին տնօրենն էր Թամարա Սերոբյանը։ 1984թ-ից մանկապարտեզը ղեկավարում է Կարմեն Հովհաննիսյանը։

Հասցե Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 59 շենք

Հեռախոս +374-10-666591

Խմբերի քանակը 7

Երեխաների քանակը 215

Աշխատակազմ 31

Մանկապարտեզը տիպային շենք է` 4 մասնաճյուղից բաղկացած, գործում է 1988թ-ից 7 խումբ, գույքավորված, կահավորված 1988թ-ից, ստեղծված բոլոր պայմանները երեխաների առօրյան լիարժեք կազմակերպելու համար։Հ. 119 ՆՈՒՀ-ի գործադիր տնօրեն` Սիլվարդ Արտավազդի Կարապետյան : Մանկապարտեզում ստեղծված է առողջ կոլեկտիվ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների կրթության և դաստիարակության գործում։ Համալիր ծրագրով նախատեսված բոլոր տոները կազմակեպվում է բարձր մակարդակով։ Երևան քաղաքի մասշտաբով մասնակցել ենք սպորտլանդիայի և գրավել առաջին տեղը, ստացել ենք Երևանի քաղաքապետարանի կողմից պատվոգիր։ Բազմաթիվ թերթերում մանկապարտեզի մասին գրվել են հետաքրքիր նյութեր։ Մանկապարտեզում կրթվել և դաստիարակվել են բազմաթիվ սաներ, որոնք այսօր ստեղծել են իրենց կյանքը օգտակար լինելով Հայաստանի Հանրապետությանը

Այլ հոդվածներ …