Հասցե Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, 17 շենք

Հեռախոս +374-10-667084

Խմբերի քանակը 4

Երեխաների քանակը 125

Աշխատակազմ 18

Մանկապարտեզը հագեցած է եղել բոլոր տեսակի անհրաժեշտ գույքով, գրենական պիտույքներով և անհրաժեշտ պարագաներով։

Հասցե Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, Կարախանյան փող., 7 շ

Հեռախոս +374-10-66 67 85

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 171

Աշխատակազմ 27

Հ.116 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Կարախանյան 7 հասցեում, որը կառուցվել է 1985թ-ի նոյեմբերին: Նորակառույց տիպային մանկապարտեզ էր: Մանկապարտեզը հնգօրյա է, աշխատում է 9 ժամյա աշխատանքային ռեժիմով: Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տնօրենները:Իր երկարամյա գործունեության ընթացքւմ այս կրթօջախը դպրոց է ճանապարհել բազում սերունդների: Շատ ու շատ շրջանավարտներ հետագայում բավական մեծ հաջողությունների են հասնել:Անշուշտ 26 տարիների ընթացքում մանկապարտեզն իրականացրել է կրթադաստիարակչական աշխատանքներ, որոնք իրենց պտուղներն են տվել և այսօր մենք հպարտանում ենք մեր սաների հաջողություններով:

Հասցե Գալշոյան 62, 5-րդ զանգված,

Հեռախոս +374-10-649781

Խմբերի քանակը 5

Երեխաների քանակը 140

Աշխատակազմ 25

Մեր ՆՈԻՀ-ը սկսել է գործել 1976 թ. որպես 287 մսուր մանկապարտեզ։ Մանկապարտեզում ձևավորվել է մի հրաշալի կոլեկտիվ, որն անմնացորդ նվիրումով է աշխատում մինչև օրս և հույս ունենք դեռ կաշխատի` մեր երկրին տալով դաստիարակված ու բանիմաց սերունդ։ Այժմ մանկապարտեզը ղեկավարում է Մարգարիտա Լիակի Գասպարյանը, իսկ մեթոդիստն է` Անահիտ Բաբայանը։ Մանկապարտեզն իր գործունեության ընթացքում արժանացել է Նոր Նորքի վարչական շրջանի պատվոգրերի և շնորհակալագրերի։ ՆՈԻՀ-ը աչքի է ընկնում իր գեղեցիկ ավանդույթներով և միջոցառումներով։

Հասցե Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, Կարախանյան փող., 8 շենք

Հեռախոս +374-10-666792

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 195

Աշխատակազմ 25

Մեր նուհ-ը սկսել է գործել 1986թ-ից,որպես 106 մանկապարտեզ ։ 26 տարիների ընթացքում բազում գեղեցիկ և ուսանելի միջոցառումներ են կազմակերպվել , որոնց ժամանակ հյուրեր են եղել վարչական շրջանից և քաղաքապետարանից ։

Հասցե Նոր Նորքի 6-րդ միկրոշրջան, Շոպրոնի փող. 2-րդ նրբ.

Հեռախոս +374-10-665792

Խմբերի քանակը 9

Երեխաների քանակը 325

Աշխատակազմ 45

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոց 2-րդ նրբանցքում է գտնվում հ. 114 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։ Այն ունի 35-ամյա պատմություն, իր առաքելությամբ, իր անցյալով ու ներկայով։ Նուհ-ում գործում է 9 խումբ – 8 մանկապարտեզային և 1 մսուրային։ Երեխաների ցուցակային թիվր` 325։Նուհ-ի հիմնական խնդիրն է` կրթել և դաստիարակել մատաղ սերնդին, հոգ տանել նրանց առողջության և անվտանգության համար։ Նուհ – ում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացը իրականացվում է ըստ համալիր ծրագրի։Հետաքրքիր է անցնում մանկապարտեզի առօրյան։ Կազմակերպվում և անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, սպորտլանդիաներ, ազգային տոներ և այլն։

Հասցե Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Մառի փող., 9 շենք

Հեռախոս +374-10-64 60 50

Խմբերի քանակը 5

Երեխաների քանակը 160

Աշխատակազմ 23

Հ. 112 Ն.ՈՒ.Հ.-ը նախկինում 263 , ապա 17 մանկապարտեզն է , որը գտնվում է Նոր-Նորք վարչական շրջանի V-րդ զանգվածում Մառի հասցեում։

Խորհրդային ժամանակի տիպային ոչ առևտրային կազմակերպություն է, բաղկացած երկու մասնաշենքից , որն ուներ 12 խումբ , 1 դահլիճ , բուժկետ , մեթոդ կաբինետ , խոհանոց , լվացքատուն։Այս 38-39 տարիների մեր սաները կյանքում ապացուցել են , որ իզուր չեն հաճախել մեր մանկապարտեզ։ Նրանք դպրոցներում բարձր են պահել մեր անունը , որոնց համար միշտ մեր տարածքում գտնվող երկու դպրոցները պայքարել են ։ Մեզ մոտ հաճախած երեխաների մեծ մասը ունեն բարձրագույն կրթություն։ Դրանք բժիշկներ են , մանկավարժներ , դերասաններ , այլ ոլորտի մասնագետներ։ Դրանց մեջ կան նաև շատերը որոնք ճանաչված են և մեր հանրապետությունում և արտերկրում` ԱՄՆ-ում և Ռուսաստանում։Եղան երիտասարդներ ,որոնք մեկնեցին արցախյան պատերազմին մասնակցելու։Կան նաև անհայտ կորած երկու տղա։Ունենք նախարարության աշխատողներ , նույնիսկ տարիուկես մեզ մոտ է հաճախել Արթուր Բաղդասարյանը։ Մեզ համար լավը այն է ,որ մեր սաների մեջ չկան հանցագործներ , վատ մարդիկ։ Նրանք բոլորը մեր երկրի համար ճիշտ քաղաքացիներ են։

Այլ հոդվածներ …