Համար 30 Մանկապարտեզ

Երևանի մանկապարտեզները

Հասցե Կոմիտասի պող., 58 շենք

Հեռախոս +374-10-231271

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 85

Աշխատակազմ 23

Այսպիսին է Երևանի Արաբկիր վարչական շրջանի հ. 30 մանկապարտեզի հեքիաթների ու անակնկալների աշխարհը, ուր նրա փոքրիկ բնակիչները ապրում են բնության ու իմացական աշխարհի գաղտնիքների ճանաչման, դիտարկելու ու մտածելու, վերլուծելու ու համադրելու և արդյունքում` գիտելիքներ, կարո-ղություններ ու հմտություններ ձեռք բերելու բազմազբաղ կյանքով։Երևանի հ. 30 մանկապարտեզը, երկար պատմություն ունի` հիմնադրվել է 1960 թվականին, նախկինում եղել է 184 մանկապարտեզ, այնուհետև թիվ 9 ՚Մանկության մոլորակՙ, այժմ ՚Երևանի հ.30 ՆՈՒՀՙ ՀՈԱԿ։Երևանի թիվ 30 մանկապարտեզը 2001 թվականից համարվում է մեթոդաբանության և վերապատ-րաստման կենտրոն։ Կենտրոնի խնդիրն է ուսուցման և դաստիարակության մեթոդների և միջոցների ուսուցումը նախադպրո-ցական հաստատությունների մանկավարժներին` որպես հիմք պահպանելով ՀՀԿԳ նախարա-րության կողմից հաստատված և երաշխավորված նախադպրոցական հաստատությունների համալիր կրթադաստիարակչական ծրա-գիրը։ Այստեղ իրենց հետաքրքիր առօրյան են անցկացնում մոտ 85 երեխա։ Յուրաքանչյուր մանկան հետ աշխատանքը սկսվում է նրանց անմիջականորեն շրջապատող աշխարհի, նրա հոգեբանական տիպի, ներաշխարհի, ֆիզիոլոգիա-կան և առողջական առանձնահատ-կությունների ուսումնասի-րությունից։

Այս ամենով է կանխորոշվում կրթադաստիարակչական ընդհա-նուր համակարգը, տվյալ երեխայի հետ կատարվող մանկավարժական աշխատանքի կառուցվածքը և յուրահատկությունը։ Այստեղ երեխան ազատություն ունի սեփական հետաքրքրությունների մղումով զարգանալ անկաշկանդ, արտահայտել իր կարծիքն ու ցանկությունը և բավարարել իր հետաքրքրությունը` ծնող և մանկավարժ համագործակցված զգոն աչքի և բարի ձեռքի օգնությամբ։ Մանկապարտեզում ստեղծված են բազմաթիվ ուսուցման կենտրոն-ներ, որոնք առավելագույնս նպաստում են երեխաների գործնական ակտիվության բարձրացմանը, խնդիրներ լուծելու կարողությունների, ստեղծագործա-կան երևակայության զարգացմանը։

Մեր մեթոդներում առաջնահերթ տեղ է գրավում ուսուցանվող նյութի ուսումնասիրումը` հետազոտումը և վերլուծությունը։ Արդյունքում դրանք համադրելով, երեխաներին մղում ենք եզրահանգումներ կատարելու։ Մանկապարտեզը կարևորում է դաստիարակ-մանկավարժների ընտրությունը, ովքեր ի զորու են խթանելու մանուկների ներդաշնակ զարգացումը և մտավոր զարգացման անհամաչափությունը։ Երեխաների աշխարհը սիրող, նորովի մտածող ու գործող դաստիարակ- մանկավարժների, երեխայի ուղին ընտանիքից առաջնորդող ծնողների, համա-կողմանի և ներդաշնակ զարգացում պահանջվող միջավայրի և շահագրգիռ բոլոր օղակների համագործակցությունն է մեր նպատակների իրականացման գրավականը։