Համար 32 Մանկապարտեզ

Երևանի մանկապարտեզները

Հասցե Գրիգոր Արծրունու փող., 25 շենք

Հեռախոս +374-10-27 53 70

Խմբերի քանակը 8

Երեխաների քանակը 380

Աշխատակազմ 11

Կոմիտասի պողոտայի սկզբնամասում , Գրիգոր Արծրունու 25 (նախկին Ծուլուկիձե 25) հասցեում է գտնվում Երևանի №32 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը։

Այն հիմնադրվել է 1966թ.։ 1966-70թթ. մանկապարտեզը ղեկավարել է Վ. Մարգարյանը։ 1970-1999թթ ղեկավարել է Լ. Գևորգյանը։ 1999թ-ից մինչ օրս ղեկավարում է Ն. Գևորգյանը։

Մանկապարտեզն ամփոփում է սերունդների մի ամբողջ պատմություն։ Այն տարիներ ի վեր կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սաների (ուսումնական տարում միջինը 80 շրջանավարտ)։

Մանկապարտեզն ունի նպաստավոր պայմաններ։ Տիպային շենքում տեղակայված են լուսավոր խմբասենյակները` կից պատշգամբներով (ամռան ամիսներին երեխաների առօրյան կազմակերպվում է մաքուր օդում) , դահլիճ ,խոհանոց , լվացքատուն , մեթոդսենյակ , բուժսենյակ։Շենքն ունի հարմարավետ բակային պայմաններ`տաղավարներ , ծաղկանոցներ , սպորտհրապարակ և զանազան խաղային միջոցներ։

Երեխաների համակազմը համալրված է 8 խմբերում։ Աշխատում է 11 փորձառու և հմուտ մանկավարժ։ Մանկապարտեզ է հաճախում 380 երեխա։Մանկապարտեզային ջերմ ու գործարար մթնոլորտում աճում է հրաշալի սերունդ։