Համար 33 Մանկապարտեզ

Երևանի մանկապարտեզները

Հասցե Արամ Խաչատրյան փող., 28/1 շենք

Հեռախոս +374-10-226457

Խմբերի քանակը 9

Երեխաների քանակը 260

Աշխատակազմ 19

ՀՈԱԿ –ը Արաբկիր համայնքի գեղեցիկ ավանդույթներ ունեցող մի մանկապարտեզ է ,որն ունի 40-ամյա հարուստ պատմություն։ Մանկապարտեզը գործում է 1971թ.-ից։ Շենքը տիպային է, հարմարավետ,խմբասենյակները`լուսավոր, բակը`կանաչապատ։ Գործում է 9-ը խումբ` թվով 260 երեխա ։Մանկավարժների թիվը` 19։

Իր երկարամյա կենսագրության մեջ մանկապարտեզի հմուտ կոլեկտիվը գրանցել է բազմաթիվ ու բազմապիսի ձեռքբերումներ։ Մանկապարտեզն ունի հետաքրքիր ավանդույթներ, որոնք տարեցտարի բովանդակալից ու ինքնատիպ են դառնում, համալրվում։Սեր հայրենիքի նկատմամբ, նվիրում, արժանին լինելու ձգտում, հայրենի բնաշխարհի հանդեպ պահպանող, մայրենիի անաղարտությունը պահող երեխաների քանի սերունդ է կրթել ու դաստիարակել մանկավարժական կոլեկտիվը, ու դեռ ինչքան մտահղացումներ կան, որոնք դեռ պիտի կյանքի կոչվեն։

Հեռաքրքիր է մանկապարտեզի առօրյան` ազգային տոների նշումներ,թեմատիկ միջոցառումներ, շախմատի մրցումներ… Մանկապարտեզի սաները բազմիցս մասնակցել են սպորտլանդիաների ,շախմատի մրցումների, արժանացել պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի։40 տարվա ուսումնադաստիարակչական գործընթացը ղեկավարել են 4 տնօրեններ` Լ. Իսկանդարյանը, Ա. Սմբատյանը, Ա Հովհաննիսյանը, որոնք իրենց սկզբունքային, հետևողական , ամենօրյա աշխատանքով հարստացրել են մանկապարտեզի պատմության էջերը։ Այսօր էլ վերընթացի ճանապարհը շարունակում է երիտասարդ, փորձառու տնօրեն Մ. Աբգարյանը։Մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացը բարձր հիմքերի վրա են պահում գիտակ, հմուտ,ստեղծագործող մանկավարժները ,որոնք իրենց հարուստ փորձը պատրաստ են փոխանցել երիտասարդ մանկավարժներին և միասին կրթել ու դաստիարակել ապագա մատաղ սերնդին` կյանքի առաջին կենսագրությունն այստեղ մանուկներին։ 2002թ.-ից մանկապարտեզում գործում է լոկալ ջեռուցման համակարգ իր առանձինկաթսայատնով ։ Անհրաժեշտություն կա փոխելու կաթսաները նորով։Մանկապարտեզի պարիսպը ևս կարիք ունի վերանորոգման։ 1971- 2006թթ. ՀՈԱԿ –ը համարվել է հ. 260 մսուր-մանկապարտեզ, այնուհետև `2006 -2010թթ.- ը, հ. 12 մանկապարտեզ ն/դ հաստատություն։