Շատ արագ պատրաստվող կաթնաշոռով թխվածքաբլիթ

Մանկապարտեզներ

Ինչ է հարկավոր

 

Ալյուր - 300 գ

Կաթնաշոռ -1 տուփ

Մարգարին - 200 գ

Շաքարավազ - 200 գ 

Ձու - 1 հատ

Աղ - 2 գ

 

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է խառնել չոր բաղադրիչները (ալյուր, շաքարավազ, աղ): Այնուհետև հարել ձուն և կաթնաշոռը, ավելացնել նաև մարգարինը:

Կաթնաշոռային զանգվածը խառնել չոր բաղադրիչներին և ձեռքերով հունցել խմոր: Պետք է ստացվի փափուկ խմոր:

Խմորը բացել 1.5 սմ հաստությամբ, այնուհետև ֆորմայով կտրատել թխվածքաբլիթներ: Ջեռոցի թավայի մեջ թերթիկ դնել, վրան դասավորել թխվածքաբլիթները:  Թխել 25 րոպե 190 ջերմաստիճանի տակ:

 

 

Բարի ախորժակ