Ձկնամթերքի ազդեցությունը երեխայի քնի և ինտելեկտի վրա

Մանկապարտեզներ

Հետազոտությունները պարզել են, որ այն երեխաները, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ ուտում են ձկնամթերք,  ավելի լավ են քնում և ունեն ավելի բարձր ինտելեկտ:

Հայտնի է, որ ձկնամթերքը պարունակում է օմեգա-3 ճարպաթթու, որը, ըստ գիտնականների, նպաստում է լիարժեք քնին:  Իսկ վերջին ուսումնասիրությունները պարզել են նաև, որ այս ճարպաթթուն նպաստում է նաև ուղեղի լավ աշխատանքին:

Ուսումնասիրությունն անցկացվել է 9-11 տարեկան 541 երեխաների շրջանում (54% տղաներ, 46% աղջիկներ): Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր կանոնավոր կերպով ուտում են ձկնամթերք, ավելի բարձր միավորներ են հավաքել  IQ  թեստ անցնելիս: Բժիշկները հարցում են իրականացրել նաև նրանց ծնողների շրջանում ՝ երեխաների քնի որակը պարզելու համար:

Ստացված ամբողջ տեղեկատվությունը համադրելով՝ ուսումնասիրողները հանգել են այն եզրակցության, որ այն երեխաները, որոնք ամեն շաբաթ ուտում են ձկնամթերք, ունեն ավելի բարձր ինտելեկտ ու քնում են շատ ավելի լավ, քան այն երեխաները, որոնց սննդացանկում ձկնամթերքը ներառված չէ:

Բացի այդ, հայտնի է, որ օմեգա-3-ը մարդու օրգանիզմում բազում այլ գործառույթներ է իրականացնում: Դրա անբավարարության պարագայում վնասվում է օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգը, առաջանում են մի շարք հիվանդություններ:

Այս ճարպաթթուն կարգավորում է օրգանիզմում նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի ու սրտի կաթվածի հավանականությունը: Բարձրացնում է դիմադրողականությունը:

 

Աղբյուրը՝ mama.ru