Ոչ հիգիենիկ փոխադրամիջոցով հաց է մատակարարվել մանկապարտեզին. ահազանգ

Մանկապարտեզներ

Երևանի N: 42 մակապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով: 

Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը: 

Հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: