Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր չկա, Երևանի քաղաքապետարանը տեսախցիկների անհրաժեշտություն չի տեսնում. Armenpress

Մանկապարտեզներ

Երևանի մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր ընդհանրապես չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանքի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:

«Չհաշված այս վերջին դեպքը, որի մասին Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխաներից մեկի ծնողը բարձրաձայնեց: Համապատասխան մարմինները թող հետաքննություն վարեն, եթե պարզվի, որ դայակի մեղավորությունը կա, ապա պարզ է ինչի կարժանանա նա: Ինչ վերաբերում է նման դեպքերին, ապա մենք, կարելի է ասել, չենք ունեցել»,-ասաց Նունե Սարգսյանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում շատ հազվադեպ եղել են հատ ու կենտ զանգեր, սակայն տեղում դա չի հաստատվել:1

«Բայց մի բանի մասին եմ ուզում իսկապես բարձրաձայնել: Օրինակ, ընտանիքում ծնողը զայրացել է և հարվածել է երեխային: Հիմա իրավունք ունի, թե չունի, ամեն դեպքում նա այդ արարքը կատարել է: Մայրն, ամուսնուց, տան մյուս անդամներից վախենալով, ասում է՝ մանկապարտեզում են արել: Այո, եղել է դեպք, և, երբ մանրամասն հարցեր ես ուղղում, ծնողն ասում է, թե չի հիշում, միգուցե այլ տեղում է եղել» ,-ասաց Նունե Սարգսյանը՝ ընդգծելով, որ երբ փորձում ես դեպքի եզրերը, բացատրությունները փնտրել, ծնողները լռում են: Ամեն դեպքում, քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցնում է, որ նույնիսկ այդ դեպքերը շատ հազվադեպ են լինում: Այսինքն՝ երեխայի նկատմամբ բռնության խնդիր մանկապարտեզներում չկա:

Երևանի թիվ 94 մանկապարտեզում դեպքից հետո, սոցիալական ցանցերում ծնողները ակտիվորեն քննարկումներ են սկսել այն մասին, որ մանկապարտեզներում, խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրվեն: Պատճառաբանությունն այն է, որ երեխայի նկատմամբ խնդրի դեպքում տեսաձայնագրությունները կարող են օգնել: Նունե Սարգսյանը նշեց, որ նման առաջարկով մի քանի նամակ ստացել են ծնողներից, սակայն նման հարց չեն դիտարկում:

«Ինչպես ասացի, նախ երեխաների նկատմամբ բռնության խնդիր մեզ մոտ չկա: Երկրորդը, Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցի համաձայն`  տեսահսկման համակարգերի տեղադրումը չպետք է հետապնդի կոնկրետ աշխատողին կամ անձանց որոշակի խմբին հատուկ վերահսկելու նպատակ, մշտապես տեսահսկելու անհրաժեշտությունը հակակշռում է անձանց կյանքը հարգելու իրավունքին: Այն խոչընդոտում է մանկավարժների համար ուսուցման ազատությանը, նշվածը պետք է հաշվի առնել երեխայի անհատականությունը զարգացնելու համատեքստում»,-նշեց Նունե Սարգսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: