Լավ լուր մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և նրանց ծնողների համար

Մանկապարտեզներ

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կարևոր գրառում է կատարել մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և ծնողների համար: «Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:

Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները և օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,- գրել է Հակոբ Կարապետյանը: