Ինչպե՞ս ձմեռային արձակուրդները դարձնել հետաքրքիր

Մանկապարտեզներ

Գործողությունների ինչպիսի՞ պլան մշակել ձմեռային արձակուրդների համար, որպեսզի հոգնեցուցիչ չլինի, այլ՝ ուսուցողական և էներգիա հաղորդող: 

Այս հարցն իհարկե կհետաքրքրի շատ ծնողների: Ծրագրում կարելի է ընդգրկել ընթերցանությունը, ֆիլմադիտումը, թանգարան այցելելը: «Մեծահասակներն այս ընտանեկան տոնի օրերին, ունենալով տանը մնալու հնարավորություն, պետք է այն առավելագույնս օգտագործեն երեխայի հետ հետաքրքիր զբաղվածություն ապահովելու համար: Պետք է մի կողմ դնել երկրորդային, ոչ կարևոր պարտադրանքները և վայելել Ամանորն ընտանիքի հետ։ Ծնողները երեխաների հետ կարող են դիտել մուլտեր, ֆիլմեր, օրինակ՝ «Տանը միայնակ»-ը: Վերջինս ծնողներն առավել մեծ ոգևորությամբ են դիտում»,- ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

Նա առաջարկում է կիրառել կոլաժաթերապիայից մի հետաքրքիր աշխատանք, այն է՝ «Տոհմածառ»: Դրանում երեխայի հետ կներգրավվեն ծնողները, տատիկ-պապիկները։ Հիմնական նպատակն է ամրապնդել երեխայի կապը ծնողների հետ: Ստվարաթղթից կտրում են ծառ, որի վրա ամրացնում են կանաչ տերևներ: Այնուհետև հերթականությամբ տեղադրում են նկարները` ընթացքում նշելով, թե ինչ գիտի երեխան տոհմածառի այս կամ այն անդամի մասին:

 

Հեղինակ՝ Լուզիա Աբրահամյան