Տոնական մանկական ներկայացումներ. որտե՞ղ ի՞նչ կարող եք դիտել փոքրիկի հետ տոնական օրերին  

Միջոցառումներ

Սիրելի փոքրիկներ և մեծիկներ,  ընդամենը մեկ օրից 2018-ը կթակի մեռ դռներն` իր հետ բերելով ամանորի հրաշքն ու հեքիաթը:

Առաջարկում ենք դառնալ այդ հեքիաթի մի մասնիկը: Երևանի թատրոնները տոների առիթով անակնկալներ են պատրաստել երեխաների համար: Փոքրիկները  հունվար ամսին հնարավորություն կունենան տարբեր բեմերում տեսնել Ձմեռ պապիկին, Ձյունանուշին, իրենց սիրելի հեքիաթների հերոսներին:

Ներկայացնում ենք առաջիկայում կայանալիք տոնական բեմադրությունների ցանկը:

Բոհեմ թատրոնում հունվարի 3-7-ը կարող եք դիտել  մանկական երաժշտական տոնական կատակերգություն`
«Ամանորը Նազարի մոտ 2»:

Հասցե` Բաղրամյան 2

Տոմսերի արժեքը` 800-1000 դրամ:

 

Համազգային պետական թատրոնում հունվարի 4-13-ը փոքրիկ հանդիսատեսի համար կցուցադրվի
տոնական, գունեղ «Լինում է, չի լինում» երաժշտական ներկայացումը: Երեխաները
կզրուցեն Բարի փերու, Մոխրոտի, Կայի, Գերդայի, Ձյունե թագուհու, Սպիտակաձյունիկի, Յոթ թզուկների հետ` ստանալով բարություն ու ջերմություն:

Հասցե` Ամիրյան 26

Տոմսերի արժեքը՝ 600, 800, 1000 դրամ:

 

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում հունվարի 3-13-ը  տեղի կունենա «Երկարագուլպա Պեպպին տոնում է Ամանորը» ներկայացումը: Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել Ամանորը: Քաղաքը փաստացի ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ պապիկին դիմավորելու և Ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին:

Հասցե` Մովսես Խորենացի 16

Տոմսերի արժեքը`800 դրամ:

 

Պատանի հանդիսատեսի թատրոնում հունվարի 7-ին 
կներկայացվի «Ամանորյա գողություն կամ գողացված տոնածառը»  երաժշտական ներկայացումը, որտեղ երեխաները կհանդիպեն Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականներ Նիմլի, Ռիմլի, Գիմլի էլֆերին, սև և վարդագույն հովազներին, անտառային փերուն, Մինյոնին, Արքայազնին և Մոխրոտիկին, ինչպես նաև Ձմեռ պապիկին:

Հասցե` Մոսկովյան 3

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:


Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 30-ին կներկայացվի  «Նվագախմբի երեխաները» ներկայացում-մյուզիքլը:

Հասցե`Վազգեն Սարգսյան 7

Տոմսերի արժեքը` 2000, 2500, 3000 դրամ:

 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 3-10-ը կցուցադրվի «Սառցե սիրտը» մեկմասանի հեքիաթ-մյուզիքլը:

Հասցե` Գրիգոր Լուսավորիչ 6

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

Կամերային երաժշտական թատրոնում հունվարի  3-5-ը 7-ին և 13-ին կցուցադրվի «Ճանճուլիկ-ոսկե փորիկ» ամանորյա, ուրախ երաժշտական նոր ներկայացումը, որի վերջում  երեխաներին կշնորհավորի Ձմեռ պապը: 

Հասցե` Մաշտոցի պողոտա 58

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում 
 հունվարի 3-8-ը
երեխաները կարող են դիտել «Ջրահարսը» հրաշալի, պայծառ, ուրախ հեքիաթը:

Հասցե` Իսահակյան 28

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում   հունվար 3-7-ը կցուցադրվի «Արի միասին պարզենք, թե ով է գողացել նվերները» զարմանահրաշ ներկայացումը: 

Հասցե` Սայաթ-Նովա 4

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

Խամաճիկների պետական թատրոնում հունվարի 3-10-ը կարող եք դիտել «Սուշոյի արկածները» ներկայացումը:

Հասցե` Մաշտոցի պողոտա 43

Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

 

Բարի ժամանց:

 

Գովազդ