Մանկական ինչ միջոցառումներ են սպասվում Երևանում հունիսի 1-ին

Միջոցառումներ

Սիրելի՛ ծնողներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար:

Միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ  հրավառությամբ:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով.


Ազատության հրապարակ.


11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:


Մանկական զբոսայգի.


10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:


Երևանի կենդանաբանական այգի.


10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:


Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց.


15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:


Հաղթանակ զբոսայգի.


10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,
19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:


Կարապի լիճ.


20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:


Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:

 

 

Գովազդ