Այսօր «Թանգարանների գիշեր» է. որտեղ ի՞նչ է սպասվում

Միջոցառումներ

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր։ Կլինեն նաև տարատեսակ միջոցառումներ։ Տեսնենք՝ որտեղ ինչ է սպասվում։

 

Երևանի պատմության թանգարան

Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը: Ժ

Ժամը 20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք. վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ժամը՝ 11:00-24:00 բաց կլինի «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Ժամը 16:00-19:00 կարող եք ներկա գտնվել «Կավագործության ավանդույթները» խորագիրը կրող վարպետաց դասին։

Ժամը 16:00-17:00 կլինի Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ։

Ժամը 17:00-18:00 կլինի «Արի՛ պեղենք միասին» ծրագիրը՝ պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ։

Ժամը 18:00-20:00 կլինի Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն։ Ժ

18:00-20:00 կարող եք մասնակցել «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դասին։ Ժ

21:00-22:00 կարող եք դիտել «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումը։

Ժամը 22:00-24:00 կլինի գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում։

Ժամը 23:30-24:00 սպասվում է Հայկական ֆոլկ երաժշտության կատարումներ։ Ժ

 

Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամը 18:00-ին կարող եք ներկա գտնվել Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդեսին։ Ժ

Ժամը 18:30-ին կլինի ներկայացում՝ նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին։

Ժամը 19:00-ին սպասվում է երաժշտական ծրագիր։

 

«Կարեն Դեմիրճյան» թանգարան

Ժամը 11:00-24:00 կլինի «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես։

 

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը: 

Ժամը 17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում: Հ

 

Հիշեցնենք՝ ավանդույթի համաձայն՝ «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ:

Գովազդ