Բաղրամյան պողոտան վաղը փակ է լինելու. երեխաների համար պատգամավորները հեքիաթներ են պատմելու

Միջոցառումներ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Բաղրամյան պողոտան փակելու են: Այդ օրը ԱԺ բակն ու Բաղրամյան պողոտան նվիրված է լինելու երեխաներին՝ որպես հանրային տարածք:

Ավանդաբար այդ օրը ԱԺ-ում բաց դռների օր էր կազմակերպվում՝ երեխաների համար, հիմա, քանի որ այսպես թե այնպես ԱԺ-ի դռները, այգին բաց են հասարակության համար, որոշվել է Բաղրամյան պողոտան փակել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հրավիրեց ծնողներին՝ երեխաների հետ գալու՝ ասելով, որ վաղը իր դերը լինելու է հեքիաթ կարդալը: Հեքիաթի ընտրությունն իրենն է լինելու:

 

Բաղրամյան պողոտայում և ԱԺ բակում կազմակերպվող միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

 

Գովազդ