Տոնական ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանում հունիսի 1-ին

Միջոցառումներ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի կանցկացվեն տոնական մի շարք միջոցառումներ: Ցանկը ներկայացնում ենք ստորև:


Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
11:00 -17:00 – մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00 – կավճանկարչություն
16:00-20:00 – «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս

Երևանի կենդանաբանական այգի
12:30-13:00 – հեծանվային կայանատեղի բացում
13:00-18:00 – «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ

Մանկական զբոսայգի
10:00-12:00 – «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
12:00-16:00 – մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ


«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-13:00 – զվարճախաղերի անվճար սպասարկում
11:00-19:00 – մանկական երգի և պարի փառատոն
19:00- 23:00 – երաժշտական շոու ծրագիր
22:00 – հրավառություն

Հյուսիսային պողոտա
11:00-18:00 – «Անակնկալների ճամփուղի»

«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-21:00 – մանկական զվարճալի համերգային ծրագիր

Կարապի լիճ
20:30-23:00 – մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում

Նշենք նաև, որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: 

 

Գովազդ