Արջը որոշում է ճամփորդության մեկնել` փորձնելով լուրը թաքցնել Մաշայից: Սակայն խորամանկ ու պրպտող Մաշան իսկույն կռահում է Արջի միտքը և, բնականաբար, ինքն էլ է միանում ճամփորդությանը:

Մաշան, խաղով տարված, էլի անախորժությունների մեջ է ընկնում` առաջացնելով անտառի բնակիչների դժգոհությունը: Բոլորը պահանջում են պատժել Մաշային: Միայն Արջն է, որ հանկարծ հիշում է իր մանկությունը և բոլորին հիշեցնում, թե որքան դժվար է երեխա լինելը:

Մինչ  Արջը կարկատում է Մաշայի զգեստները, աղջնակը պահարանում լուսանկարչական սարք  է գտնում: Պատահաբար իրեն լուսանկարելով` Մաշան իր մեջ լուսանկարչի բացառիկ տաղանդ է հայտնաբերում և որոշում է լուսանկարել անտառի բոլոր բնակիչներին: Իսկ թե ինչպիսին են լինում որոշման հետևանքները, կիմանաք մուլտը դիտելով:

Այլ հոդվածներ …