Մաշայի և Արջի հերթական արկածը. Մաշան նապաստակի հետ խաղի ժամանակ նոր ցախավել է գտնում, որը, ինչպես պարզվում է, թռչող ավել է: Իր գտածոյով ուրախացած Մաշան Արջի մոտ է շտապում, սակայն այստեղ բացահայտում է կատարվում, որն այնքան էլ հաճելի չէ...

Մաշան, ինչպես և բոլոր փոքրիկները, շատ է սիրում քաղցրեղեն, սակայն չի սիրում ատամները լվանալ: Ահա, հերթական անգամ կոնֆետները վայելելուց հետո Մաշայի  ատամը սկսում է ցավել: Արջի առջև բարդ խնդիր է` ինչպես օգնել Մաշային:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է Մաշայի և Արջի նոր արկածները: Մինչ Արջը լաբորատորիայում ծաղիկներն արագ աճեցնելու բաղադրատոմս է փնտրում, Մաշան է հյուր գալիս: Արագ մեծանալու ցանկությամբ տարված` Մաշան իր վրա է փորձարկում նոր քիմիական նյութը: Արդյունքն իրեն սպասեցնել չի  տալիս:

Այլ հոդվածներ …