Հանգստի մեկնելիս ի՞նչ դեղամիջոցներ վերցնել  

Մուլտեր

Հանգստի մեկնելուց առաջ անհրաժեշտ է վերցնել անհրաժեշտ դեղանյութեր ու առաջին բուժօգնության պարագաներ: Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է անհրաժեշտ դեղերի ու պարագաների ցանկը:

Առաջին բուժօգնության պարագաներ

  • Յոդ
  • Ադամանդե կանաչի (зеленка) 1-2 տոկոսանոց սպիրտային լուծույթ
  • Ջրածնի պերօքսիդ (перекись водорода)
  • Բամբակ
  • Բինտ

Ձեռքի տակ ունելով այս պարագաները՝ կարող եք անմիջապես օգնել երեխային, եթե նա վնասվի:

Դեղատուփում անհրաժեշտ է ունենալ նաև՝

  • Ջերմաչափ
  • Հոգնա
  • Կաթոցիկ (пипетка)
  • Ներարկիչ

Ներարկիչով կարող նաև չափել դեղի քանակը:

Դեղատուփում անհրաժեշտ են նաև որոշ դեղամիջոցներ:

1.     Ջերմիջեցնողներ

Ցանկացած դեղատանը կարող եք գտնել ջերմիջոցնողներ՝ թե՛ հաբերի, թե՛ մոմիկների և թե՛ օշարակների տեսքով: Անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել: Նա ձեզ կուղղորդի՝ որ ջերմիջեցնողն է անհրաժեշտ ձեր փոքրիկին:

2.     Հակավիրուսային դեղեր

Վիրուսներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները: Հանգստի մեկնելիս չմոռանաք վերցնել քսուքներ, որոնք պաշտպանում են մանրէներից:

3.     Հակաբորբոքային միջոցներ

  • Մրսածության դեպքում երեխային անհրաժեշտ կլինի՝
  • Աերոզոլներ՝ կոկորդի ցավի համար
  • Աղային լուծույթներ՝ քթանցքների լվացումների համար
  • Կաթիլներ՝ շնչառությունը բացելու համար
  • Կաթիլներ՝ ականջի բորբոքման համար

 

Հիշեք՝ ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: