Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ընտանիք իր պատկերացումներն ունի երեխայի դաստիարակության մասին, տարբեր են նաև դաստիարակության արդյունքների ակնկալիքները:
Սակայն ինչպիսին էլ լինեն Ձեր` երեխայի դաստիարակության մեթոդները և նպատակները, ստորև ներկայացված ինը խորհուրդները կարող են օգտակար լինել:
Մի ակնկալեք, որ Ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին Դուք եք, կամ ինչպես Դուք եք ուզում: Դաստիարակությունը երեխային պետք է օգնի գտնել իրեն, ոչ թե կրկնօրինակել Ձեզ:

- Մի պահանջեք կամ ակնկալեք, որ երեխան գնահատի և վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ արել եք: Դուք նրան կյանք եք տվել, նա էլ մեկ ուրիշին կյանք կտա և այդպես շարունակ. սա գոհաբանության անշրջելի ընթացք է:
- Դաստիարակության ընթացքում Ձեր վիրավորանքների համար «վրեժի առարկա» մի դարձրեք երեխային: Հիշեք ժողովրդական խոսքը. «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:
- Երեխայի խնդիրներին վերևից մի նայեք. ամեն ոք էլ կյանքում դժվարություններ ունի, գուցե երեխաներն ավելի շատ, քանի որ դեռ դրանք հաղթահարելու փորձ չունեն:
- Մի նվաստացրեք երեխային դաստիարակության ընթացքում, հիշեք, որ երեխաներն էլ արժանապատվություն ունեն:
- Մի տանջվեք այն մտքից, որ ինչ որ բան չեք կարողանում անել Ձեր երեխայի համար: Այլ տանջվեք այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող եք անել, բայց չեք անում:
- Հիշեք, եթե երեխայի համար Ձեր արածը մինչև վերջ չեք հասցրել, դա նույնն է, թե ոչինչ չեք արել:
- Սովորեք սիրել նաև ուրիշի երեխաներին: Երբեք ուրիշին մի արեք այն, ինչ չէիք ուզենա, որ Ձեր երեխային անեին:
- Սիրեք Ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ կա. անտաղանդ, անհաջողակ, փոքր, թե արդեն հասուն: Ուրախացեք երեխայի հետ շփումով, քանի որ երեխան տոն է, որ դեռ Ձեզ հետ է:
Այս խորհուրդներից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են, որ ոչ միայն ծնողները նրանց դաստիարակեն, այլև մի քիչ էլ իրենք դաստիարակեն ծնողներին: Լավ ծնողը ստիպված է կատարելագործվել, ավելի լավը դառնալ իր երեխայի բարօրության համար:
Տեղեկություններն ըստ http://www.baby.ru/ կայքի