Հասցե Գրիգոր Լուսավորչի փող., 15/1 շենք
Հեռախոս +374-10-582313
Խմբերի քանակը 4
Երեխաների քանակը 151
Աշխատակազմ 14
Երևան քաղաքի № 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն. Ստեղծվել է 1984 թ. և համարվում է Կենտրոն համայնքի № 20 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը:
ՆՈՒՀ-ի տնօրենն է Հասմիկ Ֆիլիպի Վարդանյանը:
ՆՈՒՀ-ը առանձին, երկհարկանի կառույց է, գործում է 4 խմբով շուրջ 151 երեխաթվով, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ ՆՈՒՀ-ի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։ ՆՈՒՀ-ում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
Ամենօրյա աշխատանքի արդյունքում ձևավորվել և ամրապնդվել է մանկապարտեզ - ծնող -մանկավարժ կապը, կրթական և դաստիարակչական գործի նկատմամբ պահանջկոտ մոտեցումը և մանկապարտեզի հագեցած ու հետաքրքիր առօրյան։ ՆՈՒՀ-ում պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական ծեսերը և երեխաների ծննդյան տոները։
ՆՈւՀ-ը ունի 1 դահլիճ, որն օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։