5 տարվա անպտղությունից հետո 42-ամյա կինը որդի է ունեցել

Հաջողության պատմություններ

Անպտղության 5 տարիներից և 6 արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձերից հետո 42–ամյա կինը որդի է ունեցել։

Բուժումը կատարվել է «Շենգավիթ» ԲԿ-ում:

Մինչև «Շենգավիթ» ԲԿ դիմելը կինն արդեն դիմել էր այլ կենտրոններ և 6 արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձ ունեցել:

Գինեկոլոգ -ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի և էմբրիոլոգ, ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ Վահե Միլիտոնյանի շնորհիվ, առանց դեղորայքային բուժման, բնական ցիկլով, օգտագործելով կնոջ ձվաբջիջը, կատարվել է արտամարմնային բեղմնավորում և առաջին փորձից գրանցվել է երկար սպասված հղիությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում արտամարմնային բեղմանվորում՝ բնական ցիկլով:

Բնական ցիկլով արտամարմնային բեղմնավորման դեպքում սաղմ ստանալու համար մասնագետներն օգտագործում են բնական դաշտանային ցիկլում հասունացած մեկ ձվաբջիջ՝ առանց հորմոնալ դեղամիջոցների օգտագործման: Այս գործողությունը պացիենտի համար ավելի անվնաս է, սակայն հաջողության հնարավորությունն ավելի ցածր է, քան «սովորական» ԱՄԲ-ի դեպքում, քանի որ ամեն ամիս կարելի է ստանալ միայն մեկ ձվաբջիջ և լավագույն դեպքում մեկ սաղմ: