Ո՞ր բժշկի ջանքերի շնորհիվ է 5 տարվա անպտղությունից հետո գրանցվել հղիություն

Հաջողության պատմություններ

«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 2022 թվականի արդեն 5-րդ զույգը։

5 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի օգնությամբ գրանցվեց սպասված հղիությունը։ Զույգերը՝  Անահիտը (2400գրամ) և Դավիթը ( 2650գրամ ), միանգամայն առողջ են

Փոքրիկները ծնվել են կեսարյան հատման ճանապարհով` մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի և նեոնատոլոգ Նաիրա Հարությունյանի  անմիջական օգնությամբ։

Անահիտը, Դավիթը  և մայրիկն արդեն տանն են։