Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ:
Եվ քանի որ երեխա ունենում է զույգը, հետևաբար հետազոտման և ստուգման նպատակով բժշկի պետք է դիմի զույգը, քանի որ անհնար է կանխորոշել, թե որ գործոնով է պայմանավորված անպտղությունը` տղամարդկային, թե կանացի: Միաժամանակ, հետազոտվելուց հետո որոշ դեպքերում հնարավոր է, որ և՛ կնոջ, և՛ ամուսնու մոտ լինեն հղիությունը խոչընդոտող պատճառներ:
Արտամարմնային բեղմնավորման աշխատանքները Հայաստանում սկսվել են 1996-97 թվականներից:
Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն-ում այն իրագործվում է արդեն 10 տարի: Կենտրոնն ունի նաև ժամանակակից ինվերտացված մանրադիտակ, որի շնորհիվ բարձր խոշորացման տակ կարողանում են ընտրել ճիշտ և առողջ սպերմատոզոիդներ:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջը տրվում են հորմոնալ պատրաստուկներ, որոնց ազդեցության տակ կնոջ մոտ ձվարանում զարգանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ձվաբջիջ:
Ձվաբջիջների զարգացումը հսկողության է ենթարկվում, որից հետո, երբ դրանք հասնում են օպտիմալ չափսերի, կատարվում է ասպիրացիա (օրգանիզմից դուրս են բերվում ձվաբջիջները, որոնք փորձանոթային պայմաններում տեղակայվում են հատուկ ինկուբատորի մեջ` տվյալ կնոջ ամուսնու սերմնաբջիջների հետ): 24 ժամ անց սերմնաբջիջները ստուգվում են, և եթե բեղմնավորումը կայացել է և սերմնաբջիջները սկսել են զարգանալ, ապա ընտրվում են լավագույն սաղմերը և տեղադրվում կնոջ արգանդի խոռոչում:
Հղիության առկայությունը կնոջ մոտ բացահայտվում է 14 օր անց:
Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն-ում արտամարմնային բեղմնավորում միանգամից չի կատարվում: Նախ՝ զույգն անցնում է համապատասխան հետազոտություններ, այնուհետև իրականացվում է դեղորայքային բուժում, հնարավոր է` լինի նաև վիրահատական` լապարասկոպիկ մեթոդի անհրաժեշտություն:
Պարտադիր պայման է նաև տղամարդու հետազոտվելը՝ պարզելու համար անպտղության պատճառը և որոշելու, թե որ մեթոդը պետք է կիրառել: Եթե անպտղությունը պայմանավորված է տղամարդկային կամ իմունոլոգիական գործոնով, ապա իրագործվում է ICSI տարբերակը:
Իրականացված բուժման մեթոդներից հետո, եթե հղիություն չի նկատվում, այդ ժամանակ է միայն իրագործվում արտամարմնային բեղմնավորման մեթոդը:
Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն-ում կատարվում են արտամարմնային բեղմնավորման հետևյալ մեթոդները` ICSI (սպերմատոզոիդների ներբջջապլազմային ներարկում), կրիոկոնսերվացիա (սաղմերի սառցապահպանում), դոնորոկան ծրագրեր (փոխնակ մայրության արհեստական սերմնավորումը ամուսնու և դոնորական սերմով):
ICSI - ձվաբջիջի մեջ սերմնաբջիջի ներարկում
Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում:
2012 թվականից Հայաստանում միայն Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն-ում կատարվում է ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմնաբջիջի առանձնացում և դրա ներառում ձվաբջիջի մեջ: Այն, ի տարբերություն այլ մեթոդների, որոնք մոտ 400 անգամ են խոշորացնում սպերմատոզոիդը, հնարավորություն է տալիս 6000-ապատիկի չափով խոշորացնել սպերմատոզոիդը և ընտրել ավելի առողջ, որակյալ սպերմատոզոիդ, որն արդեն ներարկվում է ձվաբջջի մեջ, և արդյունքում ունենում ենք առողջ սաղմ:
Առո՛ղջ եղեք
Շենգավիթ ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն
Լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյան
+374 10 499 867