Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում: 2012 թվականից Հայաստանում միայն Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում է կատարվում ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմնաբջջի առանձնացում և դրա ներառումը ձվաբջիջի մեջ:
Այն, ի տարբերություն այլ մեթոդների, որոնք մոտ 400 անգամ են խոշորացնում սպերմատոզոիդը, հնարավորություն է տալիս 6000-ապատիկի չափով խոշորացնել սպերմատոզոիդը և ընտրել ավելի առողջ, որակյալ սպերմատոզոիդ, որն արդեն ներարկվում է ձվաբջջի մեջ, և արդյունքում ունենում ենք առողջ սաղմ:
Մեկ տարի է, ինչ Կենտրոնը կիրառում է ժամանակակից այս մեթոդները` ICSI և IMSI, և արդյունքներն արդեն իսկ գոհացուցիչ են:
Արտամարմնային բեղմնավորման մեթոդների կիրառմամբ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում գրանցվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ եկած մոտ 300 և ավելի երեխայի ծնունդ:
Նախքան ամուսնանալը պարտադիր է անցնել համապատասխան հետազոտություններ, որպեսզի հետագայում, օրինակ, ինֆեկցիաները չդառնան անպտղության պատճառ, և եթե ամուսնության ընթացքում ակտիվ և ազատ սեռական կյանքով ապրելուց հետո հղիություն չնկատվի, անպայման դիմեք բժշկի:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ, բ.գ.դ. մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Կարինե Էդուարդի Կիրակոսյան
+374 10 499 867
+374 93815089