Ինսեմինացիա` սերմնավորում. բեղմնավորման ի՞նչ մեթոդ է սա եւ ինչպե՞ս է կատարվում

Սերմնավորում

Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ: Բժշկին դիմելուց հետո և միաժամանակ հետազոտվելուց հետո  որոշ դեպքերում հնարավոր է, որ և կնոջ, և ամուսնու մոտ լինեն հղիությունը խոչընդոտող պատճառներ:

Անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց մեծ մասն անգամ պատկերացում չունի, որ գոյություն ունեն խնդրի լուծման արդյունավետ մեթոդներ, որոնցից է նաև անպտղության կոնսերվատիվ բուժման եղանակը` օգտագործելով ախտորոշման և բուժման առաջատար մեթոդները: Դրանցից մեկն ինսեմինացիան է:

Ինսեմինացիան(սերմնավորումը)  նախապես մշակված սերմնահեղուկի ներարկումն է արգադի խոռոչ, առանց սեռական ակտի:

Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով: Սերմը ներմուծվում է օվուլացիայի  շրջանում (մենստրուալ ցիկլի միջին շրջանում): Մեր օրերում առավել հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիան, երբ արգանդի խոռոչ ներարկվում է նախապես հատուկ եղանակով մշակվածընտրված սպերմատոզոիդների զանգվածը

Արհեստական բեղմնավորումն ինսեմինացիայի ճանապարհով իրականացվում է ամուսնու սերմով կամ դոնորից ստացված սեռաբջիջներով: Ինսեմինացիայի տևողությունը կազմում է մոտ 2 րոպե: Գործողությունից հետո կինը պահպանում է հորիզոնական դիրք 20-30 րոպե:

Ինչպես  է  կատարվում  ինսեմինացիան.

1. Ինսեմինացիան կատարվում է բնական ցիկլի ընթացքումուլտրաձայնային հսկողությամբ որոշվում է ձվազատման օրը (սովորաբար դա լինում է մենստրուալ ցիկլի մեջտեղում):

 2. Ձվազատման օրը մշակված և սննդային միջավայրում խտացված սպերման ներարկում են վզիկից՝ արգանդի խոռոչ:

3. Գործողությունն անցավ է, որովհետև սպերմատոզոիդները ներմուծվում են առանց վզիկի լայնացման՝ շատ փոքր տրամագծի կատետրի միջոցով:

Ինսեմինացիան ցուցված է`

·         սեռական խանգարումների,

·         ցերվիկալ գործոնով պայմանավորված անպտղության, երբ ամուսնու սերմը սեռական ուղիներում  անկենսունակ է դառնում,

·         սերմի որակական հատկանիշների որոշակի վատացման,

·         անհայտ էթիոլոգիայի անպտղության (երբ զույգն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, սակայն պատճառը մնում է անհայտ) ժամանակ:

·         այն դեպքերում, երբ էքստրակորպորալ բեղմնավորումը դեռ վաղաժամ է կամ շատ թանկարժեք:

Ինսեմինացիայի ճանապարհով ծնված երեխան գենետիկ և այլ առումներով իր ծնողների լիարժեք  զավակն է: Եթե այն իրականացվել է դոնորի սերմով, երեխան կիսով չափ կրում է դոնորի ժառանգականությունը:

Ինսեմիանացիայի հակացուցումները.

Հիմնական հակացուցումը կնոջ կողմից կարող է լինել.

1. հիվանդություններ (թերապևտիկ, հոգեկան և այլ), որի ժամանակ հղիությունը հակացուցված է,

2. արգանդի ախտահարում՝ հղիություն կրելու անհնարինություն,

3. ձվարանի ուռուցք,

4. չարորակ ուռուցքային հիվանդություններ,

5. սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ:

 

Ինսեմինացիան էքստրակորպորալ բեղմնավորմանը նախորդող գործողություն է: Եթե այն անարդյունավետ լինի, կարելի է իրականացնել այլ մեթոդներով բեղմնավորում: Իսկ մեկից ավելի էքստրակորպորալ բեղմնավորման փորձերից հետո ինսեմինացիայի արդյունավետության հավանականությունը խիստ նվազում է:

Ինսեմինացիան մոր առողջությանը որևէ վնաս չի պատճառում:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի  գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ  Քրիստինա Խուդավերդյան

+374 10 499 867 

+374  91 411 644