Հնարավո՞ր է հղիանալ, եթե կինն օրգազմ չի ապրել
Այո, հնարավոր է: Բեղմնավորման պատրաստ ձվաբջիջը որեւէ կապ չունի օրգազմի հետ: Հետեւաբար հավանականությունը նույնն է, ինչ օրգազմ ապրելու դեպքում:
Հնարավո՞ր է հղիանալ, եթե կինն օրգազմ չի ապրել
Այո, հնարավոր է: Բեղմնավորման պատրաստ ձվաբջիջը որեւէ կապ չունի օրգազմի հետ: Հետեւաբար հավանականությունը նույնն է, ինչ օրգազմ ապրելու դեպքում:
Հնարավո՞ր է՝ սերմնահեղուկը ներթափանցի հագուստից
Եթե հագուստը, որի վրա թափվել է սերմնահեղուկը, ուղիղ շփում ունի հեշտոցի հետ, կա հավանականություն, որ այն կներթափանցի հեշտոց: Հավանականությունը, սակայն, փոքր է, եւ որեւէ սպառիչ պատասխան տվող հետազոտություն այս առումով չկա:
Հնարավո՞ր է հղիանալ, եթե սեռական հարաբերությունը տեղի է ունեցել ջրում
Եթե բուն սեռական ակտը տեղի է ունեցել ջրում, ապա այո, հնարավոր է, քանի որ սերմնահեղուկն անմիջապես լցվում է հեշտոց, եւ ջուրը չի կարող խոչընդոտել:
Հնարավո՞ր է հղիանալ, եթե լողավազանում սերմնաժայթքում է եղել
Քիչ հավանական է, որ սերմնաբջիջը, օրինակ, լողավազանում «կճամփորդի» ու կսողոսկի կնոջ հեշտոց, եւ արդյունքում հղիություն կլինի: Եթե սերմնաժայթքումը տեղի է ունեցել սովորական լողավազանում, ապա սերմնաբջիջը կարող է կենսունակ լինել ընդամենը մի քանի րոպե: Եթե ջուրը տաք է կամ մշակված է լողավազանների համար նախատեսված քիմիական միջոցներով, ապա այն կարող է կենսունակ լինել ընդամենը մի քանի վայրկյան: Հետեւաբար այս ճանապարհով հղիությունը քիչ հավանական է, որոշ դեպքերում՝ լրիվ անհավանական: