Հնարավո՞ր է հղիանալ անալ սեքսի դեպքում

Վերարտադրողական փուլ

Հնարավո՞ր է բազմակի սերմնաժայթման դեպքում հղիանալու հավանականությունը փոքրանա

Բազմակի սերմնաժայթքումը նվազեցնում է սպերմատոզոիդների քանակը, բայց միեւնույն է, դրանք միլիոնավոր են: Յուրաքանչյուր սերմնաժայթքման դեպքում 2-5 մգ. սերմնահեղուկ է  արտամղվում: Ամեն միլիգրամը պարունակում է միլիոնավոր սպերմատոզոիդներ, որոնցից միայն մեկն է բեղմնավորում ձվաբջիջը:

Հնարավո՞ր է՝ թթվածինը սպանի սպերմատոզոիդը, այսինքն՝ օդի հետ շփվելով մահանա

Ոչ, դա միֆ է, որին բազմաթիվ մարդիկ են հավատում:  Պարզապես երբ սերմնահեղուկը չորանում է, սպերմատոզոիդները մահանում են, հետեւաբար չեն կարողա ներթափանցել հեշտոց եւ հասնել ձվաբջջին: Դրանք կարող են կենսունակ լինել միայն համապատասխան միջավայրում՝ հատուկ ջերմաստիճանի պայմաններում, ինչպես, օրինակ, կնոջ արգանդափողն է:  Սպերմատոզոիդը չի կարող «վերակենդանանալ», անգամ եթե այն խոնավանա:

Հնարավո՞ր է հղիանալ անալ սեքսի դեպքում

Անալ սեքսից հղիանալ հնարավոր չէ, բայց քանի որ հեշտոցն ու հետանցքը մոտ են, չի բացառվում, որ սպերմատոզոիդը ներթափանցի հեշտոց եւ հասնի բեղմնավորման պատրաստ ձվաբջջին:

Ճիշտ է, բժշկությունը սիրում է սպառիչ պատասխաններ, բայց բացառություններն այս ոլորտի անբաժանելի մասն են: Հետեւաբար ամենաանհավանական թվացող դեպքերում անգամ լինում են հղիություններ: Եթե կասկածները լրջանում են, դաշտանի ուշացման առաջին իսկ օրն առավոտյան առաջին մեզի օգնությամբ թեստ արեք: Եթե պատասխանը սպառիչ չէ, հանձնեք արյան անալիզ: