Վիժումը ծանր պրոցես է կնոջ համար՝ թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Նրանից կարող է երկար ժամանակ պահանջվել, մինչեւ կհաղթահարի այդ կորուստը՝ իր հետեւանքներով: Այդ դժվարին ժամանակահատվածում կնոջը հատկապես պետք է այլոց աջակցությունը: Հարկավոր է ամեն քայլ ձեռնարկել, որը կօգնի նրան հաղթահարել վիշտը և մտածել ապագա երեխաների մասին: Ցանկալի չէ փորձել մի երեխային անմիջապես փոխարինել մյուսով: Եվ ամենակարևորը, մի մեղադրեք

ձեզ. որպես կանոն՝ վաղ շրջանում տեղի ունեցած վիժումները կնոջ մեղքով չեն տեղի ունենում:
Ձեր զգացմունքների մասին կարող եք խոսել կանանց հետ, որոնք ևս նույն դժվարություններն անցել են ու այժմ արդեն երեխաներ ունեն: Դա կթեթևացնի Ձեզ:
Որոշ ընտանիքներ փորձում են վիժումից հետո որքան հնարավոր է շուտ նոր երեխա բեղմնավորել, որոշ ընտանիքներ էլ ձգձգում են`վախենալով նոր անհաջողությունից: Իսկ մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս սպասել գոնե 6 ամիս:
Ըստ վիճակագրության`վիժումից անմիջապես հետո վրա հասած հղիության ինքնաբերաբար ընդհատման հավանականությունը սովորականից 1.5 անգամ բարձր է: Ուստի այդ 6 ամիսների ընթացքում հարկավոր է դիմել մասնագետի, հետազոտություններ անցնել, պարզել վիժման պատճառը և բուժվել: Մի մոռացեք նաև բժշկից հարցնել, թե նշանակված դեղերն ինչպես են ազդում վերարտադրողական համակարգի և պտղի վրա, եթե հանկարծ մինչև բուժման ավարտը բեղմնավորում տեղի ունենա: Մասնագետի հետ խոհրդակցեք նաև Ձեզ համար առավել արդյունավետ հակաբեղմնավորիչների մասին, որը կկիրառեք բուժման ընթացքում:
Նոր հղիությունից առաջ օրգանիզմից որոշ ժամանակ կպահանջվի ուժերի վերականգնման համար: Այստեղ չափազանց կարևոր է նաև առողջ ապրելակերպի և վիտամիններով հարուստ սննդի դերը:
Նյութն ըստ mama.ru կայքի