Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր ոք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև դրա համեմատ հասարակ խլամիդիոզը սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրանց մեծ մասը բուժվող է, սակայն, ցավոք, ոչ բոլորը: Օրինակ` սեռական օրգանների
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր ոք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև դրա համեմատ հասարակ խլամիդիոզը սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրանց մեծ մասը բուժվող է, սակայն, ցավոք, ոչ բոլորը: Օրինակ` սեռական օրգանների
հերպեսից վերջնականապես բուժվել երբեք չի հաջողվում, իսկ բուժման նպատակը հիվանդության ընթացքը մեղմելն է ու կրկնության հաճախությունն ու բարդությունը նվազեցնելը: Վերջնականապես պապիլոմայից ազատվել հաջողվում է միայն 25-ից ցածր տարիքի երիտասարդներին: Դրանից հետո այդ վարակը ոչնչացնել չի հաջողվում, իսկ բուժման նպատակն ախտահարված հյուսվածքի փոփոխումը վերացնելն է:
Պապիլոմայի վարակը կարող է արգանդավզիկի, հեշտոցի, առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, իսկ հերպեսն ազդում է նաև սերմնահեղուկի վրա, հղի կնոջ մոտ դա կարող է պտղի բնածին ծանր հիվանդություների հանգեցնել:
Հաջողություն կարելի է սպասել, եթե բուժումն իսկույն ձեռնարկվի ու մինչև վերջ հասցվի: Իսկ ինչպե՞ս կարելի է վտանգի առաջին ազդանշանները ճանաչել:
Տագնապալի ազդանշաններն են`
- ինտիմ գոտում քորն ու այրոցքի զգացումը,
- սեռական օրգանների ու հետանցքի շրջանում կարմրությունը, խոցերը, բշտերն ու պզուկները,
- արտադրությունն ու հոտը,
- հաճախակի ու ցավոտ միզարտադրությունը,
- ավշային հանգույցների (հատկապես աճուկային շրջանում) մեծացումը,
- կանանց մոտ որովայնի ստորին հատվածում ու հեշտոցում ցավի առկայությունը,
- սեռական մերձեցման ժամանակ անհարմարության զգացողությունը:
Բայց, օրինակ, սիֆիլիսի ու խլամիդիոզի ժամանակ վարակման մասին հուշող ախտանշաններն ի հայտ են գալիս մի քանի շաբաթից, իսկ որոշ դեպքերում էլ դրանք կարող են գաղտնի ընթանալ` վերածվելով քրոնիկ հիվանդության:
Խլամիդիոզ. ախտանշանները
Վարակվելուց 1-4 շաբաթ հետո հիվանդների մոտ թարախային արտադրություն է առաջանում, ցավ միզելու ժամանակ, ցավ որովայնի ստորին հատվածում, արյունահոսություն ոչ դաշտանային ժամանակահատվածում, իսկ տղամարդկանց մոտ` ցավ ամորձիների ու շեքի շրջանում:
Ինչո՞վ է վտանգավոր: Այս վարակը կարող է արգանդափողերի, արգանդի բորբոքման հանգեցնել, հղիության ու ծննդաբերական բարդությունների, լյարդի ու փայծաղի հիվանդությունների:
Տղամարդկանց մոտ վարակի հետևանքով կարող է ձվարաններում, շագանակագեղձի, միզափամփուշտի, պոտենցիայի խանգարման հանգեցնել: Նորածին երեխաների մոտ դրա հետևանքով կարող է կոնյուկտիվիտ զարգանալ, քիթ-ըմպանի ախտահարման հանգեցնել ու թոքերի բորբոքման պատճառ դառնալ:
Տրիխոմոնիազ
Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 4-21 օրից, երբեմն` ավելի ուշ: Կանանց մոտ վարակման հետևանքով փրփրանման առատ կամ էլ կանաչա-դեղնավուն գույնի, սուր հոտով արտադրություն է առաջանում, ինչպես նաև ցավ` միզելու ու սեռական մերձեցման ժամանակ: Տղամարդկանց մոտ միզելու ընթաքում այրոցքի զգացում է լինում, լորձա-թարախային արտադրություն միզուկից: Սակայն երբեմն այս հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:
Ինչո՞վ է վտանգավոր: Այս վարակի ժամանակ կանանց մոտ ախտահարվում են արգանդավզիկն ու արգանդի ներքին շերտը, արգանդափողերը, ձվարանները, միզուղիները: Վարակը կարող է անգամ ներքին արյունահոսության պատճառ դառնալ: Տղամարդկանց մոտ վարակից տուժում են միզուղիները, շագանակագեղձը, մակամորձիները:
Միկոպլազմոզ (տղամարդկանց մոտ՝ ուրեապլազմոզ)
Ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3 օր, իսկ երբեմն էլ` մեկ ամիս անց. մոր և սեռական օրգանների շրջանում անհարմարության զգացում, քիչ ու թափանցիկ արտադրություն, ցավոտ միզարտադրություն:
Վտանգավոր է, երբ հիվանդությունը բարդանում է` կանանց մոտ հանգեցնելով սեռական օրգանների բորբոքման, իսկ տղամարդկանց մոտ` սերմահեղուկառաջացման խանգարման:
Գոնոռեա
Վարակումից 3-7 օր անց կանանց մոտ հեշտոցից դեղնա-կանաչավուն արտադրություն է նկատվում, հաճախակի ու ցավոտ միզարտադրություն, որովայնի ստորին հատվածի ցավ, երբեմն` արյան հետքերով արտադրություն, սակայն, մեծ մասի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:
Տղամարդկանց մոտ ցավ է առաջանում ու միզելիս այրոցքի զգացում, միզուկից՝ դեղնա-կանաչավուն արտադրություն:
Կանանց մոտ ախտահարվում է միզուղին, հեշտոցը, հետանցքը, արգանդը, ձվարանները, արգանդափողերը: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ներքին սեռական օրգանները, զարգանում է մերձաճուկների, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, իսկ որ ամենավատն է` իմպոտենցիա ու անպտղություն:
Սիֆիլիս
Ախտանշանները. հիվանդության ինկուբացիոն շրջանը 3-6 շաբաթ է: Առաջին ախտանշանը կլորավուն խոցն է (կարծր շանկր): Կանանց մոտ այն տեղակայվում է սեռական օրգանների շուրթերին կամ հեշտոցի լորձաթաղանթին (երբեմն` հետանցքի շրջանում, բերանում, շուրթերին), տղամարդկանց մոտ` առնանդամի վրա ու ամորձապարկին: Ինքնին դա ցավոտ չէ, սակայն շանկրի առաջացումից մեկ-երկու շաբաթ անց մեծանում են հարակից ավշային հանգույցները: Հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել բուժումը: Դա հիվանդության առաջին փուլն է ու ամեն ինչ դեռևս կարելի է վերահսկել: Վարակումից 2-4 ամիս անց զարգանում է հիվանդության երկրորդ փուլը. ամբողջ իրանը ծածկվում է ցանով, բարձրանում է ջերմությունը, գլխացավ է առաջանում , մեծանում են գրեթե բոլոր ավշահանգույցները: Որոշ հիվանդների մոտ գլխի մազերը թափվում են, սեռական օրգանների ու հետանցքի շրջանում տարածվելով միահյուսվում են կանդիլոմաները:
Վտանգը. այս հիվանդությունն անվանում են դանդաղ մահ: Եթե հիվանդության բուժումը ժամանակին չձեռնարկվի ու այն մինչև վերջ չբուժվի, ապա հենաշարժողական ապարատի լուրջ խնդիրներ կառաջանան, անդառնալի փոփոխություններ ներքին օրգաններում, նյարդային համակարգում. սկսվում է հիվանդության երրորդ փուլը, որի դեպքում հիվանդների մեկ չորրորդը մահանում է:
Ուրեմն, եթե նկատել եք թվարկված ախտանշաններից մեկնումեկը, ապա մի հապաղեք, համացանցում ախտանշաններն ու բուժումը որոնելու փոխարեն ուղիղ բժշկի գնացեք:
Մասնագիտական ախտորոշման ժամանակ սկզբից բժիշկը զննում է, ապա անալիզներ ու հետազոտություններ են կատարվում: Իսկ ամենաժամանակակից մեթոդը ԴՆԹ- ախտորոշումն է, ինչի համար միզուղուց, հեշտոցից ու արգանդավզիկից քերուկ է վերցվում:
Հիվանդության ախտորոշման բազում մեթոդներ գոյություն ունեն: Բուժվում է հակաբակտերիալ դեղամիջոցներով (տղամարդկանց դեպքում` միզուղու լվացում, կանանց դեպքում` հեշտոցի սանացիա ևն): Բուժման վերջում պետք է անպատճառ ստուգողական հետազոտություն անցնել օրգանիզմում վարակը բացառելու նպատակով:
Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել սեռավարակներից
Դասական տարբերակը պահպանակներն են, այն էլ`որակյալ ու ճիշտ ընտրված չափսով: Կիրառվում է նաև դեղորայքային կանխարգելման եղանակը` միանվագ ընդունմամբ կամ էլ հակաբակտերիալ դեղամիջոցի ներարկմամբ, որը միմիայն բժիշկ- մաշկավեներաբանը պետք է նշանակի: Այդ պրոցեդուրան օգնում է կանխարգելելու գոնոռեան, խլամիդիոզը,ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, սիֆիլիսն ու տրիխոմոնիազը: Սակայն նման միջոցի հաճախ չի կարելի դիմել:
Իսկ սեռական մերձեցումից հետո հատուկ գելերով կամ էլ քլոր պարունակող հակաբիոտիկներով ցողումը, մասնագետների մեծամասնության կարծիքով, չեն նվազեցնում վարակման ռիսկը: