Ընտանիքի պլանավորման լակտացիոն ամենոռեայի մեթոդը (ԼԱՄ)
Եթե կինը ցանկանամ է կրծքով կերակրելն օգտագործել ընտանիքի պլանավորման համար (պաշտպանվել հղիությունից), ապա պետք է միայն կրծքով կերակրի՝ հետևելով ներքոհիշյալ պահանջներին՝
1 . Երեխային պետք է բացառապես կամ գրեթե բացառապես կրծքով կերակրել:
- Պետք է հաճախակի կերակրել կրծքով՝ թույլ չտալով երկարատև ընդմիջումներ: Կերակրելիս պետք է աոաջնորդվել միայն երեխայի ցանկությամբ,
- Կերակրել ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը,
- 24 ժամում կերակրել 8-10 կամ ավելի անգամ,
- Կերակրելու ընթացքում թույլ չտալ 6 ժամից ավելի երկար ընդմիջում:

2. Հետևել՝ արդյոք դաշտանը չի՞ վերականգնվել:
3. Երեխան չպետք Է լինի 6 ամսականից մեծ:
Եթե այս երեք պահանջները կատարվում են, ապա մայրը 98%-ով պաշտպանված Է հղիանալուց: Մայրը պետք է իմանա, որ ԼԱՄ-ը արդյունավետ է միայն նախքան երեխայի 6 ամսական դաոնալը, դաշտանային ցիկլի վերականգնվելն ու երեխային լրացուցիչ սնունդ տալը: Եթե մոր դաշտանային ցիկլը վերսկսվում է կամ եթե նա երեխային, բացի կրծքի կաթից, կանոնավոր ձևով այլ սնունդ է տալիս կամ լրանում է երեխայի 6 ամսականը, ուրեմն պետք է ընտանիքի պլանավորման ուրիշ մեթոդ օգտագործել հղիությունից խուսափելու համար:
Երեխայի ծծելն օժանդակում է պրոլակտին կոչվող հորմոնի արտադրությանը, արգելակում բեղմնավորման համար անհրաժեշտ էստրոգենի և պրոգեստերոնի ավելացումը՝ դրանով կանխելով ձվազատումն ու արգանդի պատերի փոփոխությունները: Հաճախակի կերակրելն անհրաժեշտ է պրոլակտինի մեծ քանակ ապահովելու համար, որը կարևոև է հատկապես գիշերը, որովհետև պտղաբերության հորմոններն ավելի շատ արտադրվում են քնի ժամանակ: Եթե երեխային կրծքով չեն կերակրում, պրոլակտինի քանակը նվագում է, շատանում է պտղաբերության հորմոնների արտադրությունը, սկսվում են դաշտանները: Շուտով՝ աոաջին դաշտանից հետո, որը կոչվում է նախազգուշական, վերակաևգնվում է օվուլյացիան՝ հղիանալու ընդունակաթյունը: Բայց կանանց 5 տոկոսի մոտ օվուլյացիան կարող է լինել մինչև նախազգուշական դաշտանը: