Քանի՞ կալորիա է այրվում սիրով զբաղվելիս

Սեռական կյանք

Դժվար է պատկերացնել կալորիները սպառելու ավելի հաճելի եղանակ, քան սեքսն է։ Շատերը կփոխարինեին ամենօրյա վազքը սիրային խաղերով։ Սակայն իսկապե՞ս սեքսն ունակ է ազատել ավելորդ կալորիաներից:

New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտությունը հայտնում է, որ 6 րոպե սեքսով զբաղվելիս օրգանիզմն այրում է ընդամենը 21 կկալ։ WebMD ամսագիրն էլ հաստատում է, որ 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում կարելի է ծախսել 80-ից մինչև 100 կկալ։ Կանադացի գիտնականները պարզել են՝ տղամարդիկ սեքսի ժամանակ րոպեում ծախսում են 4.2 կալորիա, իսկ կանայք` 3.1: Ինչպես նկատում եք, տղամարդիկ սեռական հարաբերության ընթացքում ավելի շատ են կալորիաներ ծախսում, քան կանայք: Հետաքրքիր է՝ ինչու՞ է այդպես: Ուղղակի նրանք ավելի ծանր քաշ ունեն, սովորաբար առավել ակտիվ են սեքսի ժամանակ, բացի այդ, միևնույն շարժումները կատարելիս ավելի շատ էներգիա են ծախսում:

Ամեն ինչ կախված է սեռական կյանքի ինտենսիվությունից, դիրքերից, տևողությունից, տարիքից, քաշից, հասակից, նյութափոխանակությունից։ Սեքսը երբեք չի կարող փոխարինել վազքին և մարզումներին, սակայն կարող է համարժեք լինել քայլքին:

 

Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ