Կախվածություն վիրտուալ սեռական կյանքից․ որքանո՞վ է այն վտանգավոր

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Ներկայումս մարդիկ ավելի ցածր սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում, միջին թիվը նվազել է 15%-ով: Այդ ցուցանիշn առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում: Ի՞նչ պատճառներ կարող են ընկած լինել դրա հիմքում:

Ըստ որոշ հետազոտությունների՝ առաջին պատճառը կարող է լինել կախվածությունը վիրտուալ սեռական կյանքից, պոռնոգրաֆիայից: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի հասանելի է դարձել, և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը: Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը համարել հիվանդություն: Այն զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը՝ զուգընկերոջ հետ ապրելու իրական սեռական կյանքով: Երկրորդ պատճառը սոցիալական մեդիան է, որով մարդիկ հնարավոր է շեղվեն իրենց իրական կյանքից:

Եթե վիրտուալ սեռական կյանքը լիովին դուրս է մղում ռեալ մարդկային շփումներն ու փոխհարաբերությունները, ապա զույգերի միջև առաջանում է սեքսուալ աններդաշնակություն, խանգարվում է ամուսնական հարմոնիան: Ահա այս առումով անհրաժեշտություն կա կանխարգելել կամ առաջացած խնդիրների դեպքում դիմել մասնագետի՝ զույգի սեռական ներդաշնակությունը կարգավորելու համար: