Ինչու՞ է նվազում սեռական ցանկությունը և ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Տղամարդկանց և կանանց մոտ սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը տարբեր պատճառներ ունի: Ընդհանուր առմամբ, աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, ամենօրյա սթրեսները, լարված և գիշերային հերթափոխով աշխատանքը, կենցաղային խնդիրները զույգերի միջև լարված փոխհարաբերություններն այն հիմնական պատճառներն են, որոնք կարող են հանգեցնել սեռական ցանկության նվազման:

Պետք է նկատենք, որ տղամարդկանց սեռական ցանկությունը առավելապես պայմանավորված է հորմոնալ գործոններով, տեստոստերոնով, որի ցածր մակարդակը կամ ակտիվությունը բերում է սեռական ցանկության իջեցման: Կանանց մոտ հորմոնալ խնդիրները կարևոր դեր ունեն, սակայն բացառիկ դեր են խաղում նաև հոգեէմոցիոնալ գործոնները, տրամադրվածությունը, սպասումները, զույգերի միջև փոխհարաբերությունը:  

Սեռական ցանկության կարգավորման համար կիրառվում է բուսական, բնական հիմքով և հորմոնալ դեղորայք: Հորմանալ դեղամիջոցներն ունենում են արագ էֆեկտ, սական կարող են խաթարել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը՝ պատճառ հանդիսանալով հետագայում ցանկության կտրուկ իջեցման: Հետևաբար հորմոնալ դեղորայքային բուժումը պետք է իրականացվի հստակ ցուցումներով՝ անընդհատ հսկողության տակ պահելով օրգանիզմի կարգավորման պրոցեսները: