«Ծննդօգնությունը հասանելի կլինի բոլոր հղի կանանց, բոլոր տեղերում»

Ծննդաբերություն

2012-ի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարը որոշում ընդունեց, ըստ որի՝ 2013-ի մարտի 1-ից ծննդօգնության պետական հավաստագրերը պետք է գործեին  տեղայնացված կարգով` վարչատարածքային սկզբունքով: Ըստ այդմ` մարզի բնակիչն անվճար ծննդօգնություն կստանա իր մարզում, Երևանի բնակիչը՝ Երևանում: Որոշման իրագործումը, սակայն, երկու ամսով հետաձգվել է. այն ուժ մեջ կմտնի մայիսի 1-ից:

Որոշումն առաջացրել է կանանց դժգոհությունը։ Հատկապես որոշ մարզերում բնակվող կանայք, ում չի գոհացնում տեղի բուժհաստատությունների վիճակը կամ մասնագետները,

2012-ի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարը որոշում ընդունեց, ըստ որի՝ 2013-ի մարտի 1-ից ծննդօգնության պետական հավաստագրերը պետք է գործեին  տեղայնացված կարգով` վարչատարածքային սկզբունքով: Ըստ այդմ` մարզի բնակիչն անվճար ծննդօգնություն կստանա իր մարզում, Երևանի բնակիչը՝ Երևանում: Որոշման իրագործումը, սակայն, երկու ամսով հետաձգվել է. այն ուժ մեջ կմտնի մայիսի 1-ից:

Որոշումն առաջացրել է կանանց դժգոհությունը։ Հատկապես որոշ մարզերում բնակվող կանայք, ում չի գոհացնում տեղի բուժհաստատությունների վիճակը կամ մասնագետները,

բողոքում են, որ զրկված են ընտրելու իրավունքից։

Թեմայի մասին hra.am –ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության  գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանի հետ:

Պարո՛ն Աբրահամյան, ծննդօգնության պետական հավաստագրերը տեղայնացնելու մասին որոշումն ուժի մեջ պետք է մտներ մարտի մեկից, ինչո՞ւ է երկու ամսով հետաձգվել:

Դա հետաձգում չէ: Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ են նախապատրաստական աշխատանքներ: Այսինքն, չի նշանակում, որ որոշումն այսօր կայացվեց, այսօր դա պատրաստ է և պետք է ներդրվի: Քննարկումները գնում էին մարտի սկզբներին, սակայն որպեսզի պրոցեսը ներդրվեր, որոշվեց ժամանակ տալ նախապատրաստական աշխատանքների համար: Կազմվել է հստակ ժամանակացույց, թե երբ և որտեղ պետք է իրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, իսկ  արդեն մայիսի 1-ից կներդրվի կարգը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ծննդօգնության հավաստագրերը տեղայնացնելու անհրաժեշտությունը:

Որոշումը մեծ հեղափոխական բան չէ:  Խոսքն այն մասին է, որ ոչ բարդացած ծննդաբերությունները, որոնք ընթանում են նորմալ, կարիք չունեն լրացուցիչ  հետազոտությունների և միջամտությունների, իրականացվեն տեղերում: Իսկ եթե կա նորմայից որևէ շեղում, անպայման ուղեգրվեն ավելի բարձր մակարդակի ծննդօգնության հիմնարկներ: Այդ կարգը գործում է ողջ աշխարհում:

Ծննդօգնության հիմնարկները երեք մակարդակի են դասվում, առաջինը գյուղական, շրջանային ծննդօգնության հիմնարկներն են կամ բաժանմունքները, երկրորդ մակարդակը  այսօրվա մարզային  ծննդօգնության հիմնարկներն են և երրորդ մակարդակը հանրապետական գործառույթ ունեցող ծննդօգնության հիմնարկներն են, որոնց կադրային պոտենցիալն ավելի մեծ է, ունեն լավ կահավորված բաժանմունքներ, ժամանակակից  լաբորատոր և ախտորոշիչ ու բուժական սարքավորումներ:

Շատ ծննդօգնության հիմնարկներ մարզերում համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ վերազինվել են (2009-2010թթ. հիմնանորոգվել և սարքավորումներով են ապահովվել Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնների վերազինումը-Հ.Բ.)։

Նպատակն է, որ նորմալ, առանց բարդությունների հղիության ընթացք ունեցող և պլանային ծննդաբերություններն իրականացվեն տեղերում: Եթե նման ծննդաբերություններն իրականացվեն տեղերում և հոսք չլինի դեպի Երևան քաղաք, ապա  դա կբերի տեղում զբաղվածության ապահովմանը և ֆինանսների հոսքի ավելացմանը շրջանային ծննդատներում: Իսկ բուն նպատակն է ապահովել մատչելի, հասանելի ծննդօգնություն ազգաբնակչության բոլոր խավերի համար, բոլոր տեղերում:

Սակայն սա չի նշանակում, որ մարզի բնակիչ հղի կինը չպետք է ծննդաբերի Երևանում: Եթե կինը ինչ-ինչ պատճառներով անհետաձգելի իրավիճակում է, օրինակ՝ սկսվել է ծննդաբերությունը, ոչ մի մերժում չպետք է լինի: Եթե անհետաձգելի վիճակ է, եթե մտել է ծննդաբերական գործունեության մեջ, այս կամ այն վիճակով դիմել է Երևան քաղաքի ծննդօգնության հիմնարկներ, նրան անվճար պետք է սպասարկեն: Վճարովի լինելու է միայն այն դեպքերում, երբ պլանային կարգով նորմալ ծննդաբերողները ցանկություն ունեն Երևանում ծննդաբերել: Տվյալ դեպքում ծառայությունը կլինի վճարովի:

Իսկ ինչպե՞ս է լուծվելու տեղի գրանցում չունեցող կանանց խնդիրը, օրինակ, գուցե հղի կինն ապրում է Երևանում, բայց գրանցված է մարզային որևէ բնակավայրում:

Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը` www.hra.am-ում