Կարելի՞ է, արդյոք, բուժել կամ կանխարգելել գաստրիտը հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Հղիության ընթացքում ցանկացած հիվանդություն բուժելը բավականին բարդ է:

Ինչպես փորձն է ցույց տալիս, գաստրիտը նույնպես այդ հիվանդությունների շարքում է: Նման հակացուցումը պայմանավորված է դեղերի կողմնակի ազդեցությամբ, որը ցանկալի չէ փոքրիկի զարգացման ժամանակ: Ուստի ավելի նախընտրելի է կանխարգելել, քան թե բուժել: Իհարկե, եթե գաստրիտը վերածվում է խոցի, այս պարագայում արդեն ստիպված են բուժման դիմել:

Կարելի՞ է, արդյոք, կանխարգելել: Իհարկե, հնարավոր է: Եթե պլանավորել եք հղիանալ,  հետազոտվեք բժշկի մոտ`նախապես խնդիրները բացահայտելու և բուժելու համար:

Իսկ եթե արդեն իսկ հղի եք,  հարկավոր է հետևել մի քանի կանոնների.

  • Միանգամից ընդունվող սննդի ծավալը կրճատել,
  • Բացառել գազավորված (անգամ հանքային) ըմպելիքները,
  • Նվազագույնի հասցնել յուղոտ, կծու, թթու, պահածոյացված, տապակված սննդի կիրառությունը,
  • Ուտելուց հետո 1-2 ժամ առնվազն չպառկել:

Իսկ եթե ստամոքսում այրոց կամ այլ տհաճ զգացողություն է առաջնում, հարկավոր է դիմել բժշկի: Նա կորոշի`ստամոքսում առկա է բորբոքային պրոցե՞ս, թե՞ ոչ և ինչ քայլեր են հարկավոր:

 

Սերգեյ Վյալով

Բ.գ.թ., գաստրոէնտերոլոգ

Նյութն՝ ըստ mama.ru կայքի