Հղիության սկզբում սեքսի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: Սա բնական է, քանի որ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում ամենակարևոր` նյարդային և էնդոկրին համակարգերի վերափոխումներ:
Հոտերը, ձայները ավելի սուր են ընկալվում, քան նախկինում: Իսկ այն հոտերը, որոնք նախկինում նրան գրգռում էին, այժմ կարող են բացասական զգացողություններ առաջացնել: Կինը դառնում է ավելի զգայուն, խոցելի, դյուրաբորբոք, հաճախ ոչ ադեկվատ է արձագանքում սովորական կենցաղային իրավիճակներին: Ապագա մայրիկի ինքնազգացողության վրա ազդում է նաև հղիության սկզբում տոքսիկոզի

դրսևորումները` սրտխառնոցը և փսխումը:
Արդեն հղիության առաջին եռամսյակում զգալի փոփոխություններ են կրում կաթնագեղձերը. կրծքագեղձերը կարող են մեծանալ, դառնալ ցավոտ և շատ զգայուն: Շատ կանանց մոտ կուրծքը, պտուկը և հարպտկային շրջանը շատ զգայուն են: Իսկ հղիության սկզբում անգամ կրծքին դիպչելը կարող է ցավոտ լինել: Բացի այդ, հաճախ ինքնազգացողությունը վատ է լինում, կարող է նաև ուշագնացություն լինել: Երբեմն հղիության սկզբնական շաբաթներին կինը քնկոտ է, թույլ ու նվաղած:
Այս բոլոր նշանները պայմանավորված են պրոգեստինների ազդեցությամբ` հորմոններ, որոնք մեծ քանակությամբ են արտադրվում հղիության ժամանակ, հատկապես առաջին եռամսյակում: Նման վիճակում կինն ավելի շատ կարիք ունի հոգատարության ու ըմբռնման զուգընկերոջ կողմից, քան թե բուռն սեքսի:
Երկրորդ եռամսյակում ապագա մայրիկը թե ֆիզիոլոգիապես, թե էմոցիոնալ առումով հարմարվել է հղիությանը, հորմոնալ ֆոնի լուրջ տատանումներ տեղի չեն ունենում: Ինքնազգացողությունը լավանում է, տոքսիկոզի դրսևորումները, որպես կանոն, անհետանում են: Բացի այդ, երեխայի պարբերական շարժումները, որոնք զգացվում են հղիության 18-20-րդ շաբաթից հետո, կնոջը հուշում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Այս շրձանում կնոջ փորիկն արդեն տեսանելի է, սակայն դեռ շատ փոքր է և չի խանգարում ապագա մայրիկին:
Հղիության հենց սկզբից արգանդի և հեշտոցի արյան մատակարարումը կտրուկ աճում է: Ինչպես հայտնի է, օրգազմը պայմանավորված է նաև դեպքի սեռական օրգաններ արյան հոսքից: Ապագա մայրիկների մոտ անոթային համակարգում փոփոխություններ են տեղի ունենում, արգանդի արյունաշրջանառությունն ավելի ինտենսիվ է դառնում: Սրանով է պայմանավորված փաստը, որ շատ կանայք օրգազմ առաջին անգամ զգում են հղիության ժամանակ: Սա բերում է նրան, որ շատ ապագա մայրիկների մոտ հղիության երկրորդ եռամսյակում սեռական ցանկությունը զգալիորեն աճում է:
Երկրորդ եռամսյակում կատարված փոփոխությունները կարող են պահպանվել նաև երրորդ եռամսյակում, երբ սեռական ցանկությունը էլի բարձր կլինի: Սակայն եթե մեծացած փորիկը անհարմարություն է պատճառում ապագա մայրիկին, սեքսի ժամանակ ցավ է զգում, էմոցիաներում առաջնային է առաջիկա ծննդաբերության հանդեպ վախը, ապա հնարավոր է սեռական ցանկության որոշակի նվազում:
Նշվածը, սակայն, օրինաչափություն է: Կան կանայք, որոնց մոտ հղիության ողջ ընթացքում սեռական ցանկությունը շարունակաբար աճում է, ոմանց մոտ էլ` նվազում:
Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ
Շարունակելի