Շարունակե՞լ աշխատել հղիության ընթացքում, թե ոչ: Այս հարցը մտահոգում է շատ ապագա մայրիկների: Այս հարցին, սակայն, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Աշխատանքը հարկավոր է դադարեցնել, եթե այն վտանգ է պարունակում պտղի համար: Օրինակ, շփումը ռադիոակտիվ նյութերի կամ ծանր մետաղների հետ: Այս հեռանկարում անցանկալի է աշխատանքը քիմիական արտադրամասերում, ինչպես նաև ապակու, կերամիկայի, էմալի արտադրամասում:
Հղիների համար որոշակի վտանգներ են պարունակում նաև հացթուխի կամ խոհարարի աշխատանքները: Հնարավոր վտանգ պարունակող մասնագիտությունների ցանկը անվերջ կարելի է թվարկել: Իրականում, սակայն, կարևոր են ոչ միայն տեսականորեն հնարավոր վտանգները, այլ նաև աշխատավայրում հղի կնոջ անվտանգության իրական

մակարդակը: Ուստի, Ձեր իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու համար կարող եք խորհրդակցել բժշկի հետ:
Ձեր և ապագա երեխայի առողջության անվտանգությունը գնահատելիս հաշվի առեք նաև ստորև ներկայացված գործոնները, որոնք մշակել են ամերիկացի բժիշկները:
Աշխատանքի բնույթը |
Հղիության ժամանակահատվածը, երբ հարկավոր է դադարեցնել աշխատանքը |
Նստակյաց աշխատանք` տանելի ծանրաբեռնվածությամբ (օրինակ, քարտուղարուհի, հաշվապահ, մենեջեր և այլն) |
40-րդ շաբաթում |
Կանգնած աշխատանքի դեպքում |
|
Եթե կանգնած եք 4 ժամից ավել |
24-րդ շաբաթում |
Պարբերաբար կանգնած եք մնում` ժամում ավելի, քան 30 օոպե |
32-րդ շաբաթում |
Պարբերաբար կանգնած եք լինում` ժամում 30 րոպեից քիչ |
40-րդ շաբաթում |
Աշխատանքի ընթացքում ծնկների մակարդակից ցածր կռանալու դեպքում |
|
Ժամում 10 անգամից ավել կռանալու դեպքում |
20-րդ շաբաթում |
Ժամում 1-2 անգամ կռանալու դեպքում |
40-րդ շաբաթում |
Աստիճաններով 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում 4 անգամից ավել վեր-վար անելու դեպքում |
28-րդ շաբաթում |
Ծանրություններ բարձրացնելու դեպքում |
|
Մի քանի անգամ 25 և ավել կգ քաշ բարձրացնելու դեպքում |
20-րդ շաբաթում |
12-25 կգ քաշ բարձրացնելու դեպքում |
24-րդ շաբաթում |
Երբեմն-երբեմն 25 կգ-ից ավել քաշ բարձրացնելու դեպքում |
30-րդ շաբաթում |
Մինչև 25 կգ քաշ բարձրացնելու |
դեպքում40-րդ շաբաթում |
Այսպիսով, հղիության ընթացքում աշխատելու կամ աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը պետք է կայացվի ընտանիքում` բոլոր «դեմ» և «կողմ» գործոնները հաշվի առնելով և բժշկի հետ խորհրդակցելով:
Նյութն ըստ zabolevaniya.ru կայքի
Առաջիկայում «Իմ Փոքրիկը» կներկայացնի նաև հայ բժիշկների տեսակետը, թե աշխատանքային կոնկրետ պայմանների դեպքում երբ պետք է հղի կինը դադարեցնի աշխատելը