Արժե՞ պահպանել ընտանիքը հանուն երեխաների -2

Հետ ծննդյան շրջան

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Նախքան  ապահարզանի մասնրամասները քննարկելը  մի կողմ թողեք երեխաներին: Երբ Դուք ամուսնանանում էիք, դա անում էիք միմյանց  համար, այն  ժամանակ դեռ երեխաներ չկային: Այնպես որ հիմա էլ  մտածեք`  պետք է Ձեր արդյոք միասնական կյանք ապագայում: Հարկավոր չէ երեխաներին սարքել սրա մեջ պատասխանատու: Ժամանակի ընթացքում «մենք ապրում ենք հանուն երեխաներին» այդ երեխաներին սարքում է մեղավոր Ձեր անհաջողությունների և դժբախտ կյանքի մեջ: Պետք չէ Ձեր հոգեբանական պատասխանատվության  բեռը գցեք նրանց ուսերին:

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Նախքան  ապահարզանի մասնրամասները քննարկելը  մի կողմ թողեք երեխաներին: Երբ Դուք ամուսնանանում էիք, դա անում էիք միմյանց  համար, այն  ժամանակ դեռ երեխաներ չկային: Այնպես որ հիմա էլ  մտածեք`  պետք է Ձեր արդյոք միասնական կյանք ապագայում: Հարկավոր չէ երեխաներին սարքել սրա մեջ պատասխանատու: Ժամանակի ընթացքում «մենք ապրում ենք հանուն երեխաներին» այդ երեխաներին սարքում է մեղավոր Ձեր անհաջողությունների և դժբախտ կյանքի մեջ: Պետք չէ Ձեր հոգեբանական պատասխանատվության  բեռը գցեք նրանց ուսերին:

Ինչ վերաբերում է փոքրիկին, ապա այստեղ երկու հասուն մարդկանց մեծ սխալը սկսվում է այն ժամանանակ, երբ նրանք փոքրիկին դարձնում են իրենց կյանքի համար պատասխանատու. «պետք է մնալ միասին, որպեսզի փոքրիկն ունենա լիարժեք ընատնիք» , սակայն դրա հետ մեկտեղ այդ ընտանիքի «երակին» ոչ ոք չի հետևում:  Այս օրինակը բերվում  է, քանի որ  նմանատիպ դեպքերում  ամենահզոր փաստարկը միշտ հետևյալն է. «Մենք ինչպես կարող ենք բաժանվել, եթե մենք երեխա ունենք»: Երբ փոքրիկը զգում է, որ ծնողներն  իրար չեն սիրում, իր ներկայությամբ պարբերաբար վիճում են, ապա այդ պարագայում ընտանիքը որպես այդպիսին գոյություն չունի,  և այդ վեճերն ու սառնությունը ամեն պարագայում ոչ մի լավ բանի չեն բերի:

Այսինքն,  եթե փոքրիկն  ապրում է առանց սիրո ընտանիքում կամ ծնողները բաժանվում են, միևնույնն  է, ապրում է  նույն ստրեսային իրավիճակը: Փաստ է, որ որոշ ժամանակ նա և կտառապի և կանհանգստանա:  Իսկ «միասին ապրելը հանուն նրա» տառապանք կպատճառի միանգամից 3 հոգու՝ միմյանց դարձնելով դժբախտ: Ամուսինը կնոջն է դժբախտ դարձնում, որովհետև նրան չի սիրում, իսկ փոքրիկին զուգահետ փոխանցվում է «ապրում եմ այստղ հանուն քեզ»-ը: Կինը ամուսնուն ոչ մի կերպ չի կարողանում երջանկացնել, որովհետև նույնպես նրան չի սիրում,  նաև փոքրիկը, որի  պատճառով ստիպված է տանել ամուսնու  ներկայությունը:  Այստեղ, բնականաբար, երեխան տառապում է ամեն օր և հոգու խորքում բարկանում է երկուսի վրա էլ ՝ «ինչ է,  նորմալ ապրել չեն կարող, զզվեցրին արդեն»,  և արդյունքում կարող է առաջանալ բացասական վերաբերմունք ծնողների նկատմամբ, ինչպես նաև ուսման և սոցիալական կյանքի նկատմամբ, որը  բերում է ոչ այդքան բարեհաջող կարգավիճակի: Դա ուղղակիորեն ազդում է նրա հոգեկանի և որակական զարգացման  հատկանիշների վրա. «Չեմ սիրում ծնողներիս»-ը ուղեկցում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Արդյունքում բոլորը դժբախտ են՝ ամեն մեկը յուրովի,  նաև չկա կարգին ընտանիք: Այնպես որ 10 անգամ պետք է մտածել, թե ում եք Դուք լավություն կամ  վատություն անում, երբ սեփական կյանքի միակ կրիտերիան դառնում է «պարտք» երեխայի առջև:

Հիշեք, ծնողների հարաբերությունները այլ բան են, ծնող-երեխա հարաբերությունները այլ,  և պետք չէ իրար խառնել այս երկու իրարից տարբեր հարաբերություները՝ դրանք չշահարկել մեկը մյուսի հաշվին:

Իհարկե, ոչ մի  դաժան  բան հանուն երեխայի ընատնիքը պահելու մեջ չկա, սակայն հասուն մարդիկ դրան գնում են բավականին լուրջ և խորը մտածելով, որի արդյունքում երեխան երբեք չի տեսնում դա, ականատես չի լինում նրանց ընդհարումներին: Կամ նրանք մեկընդմիշտ պայմանավորվում են, թե ինչ և ինչպես պետք է լինի նրանց համատեղ «ուրախ և մտերիմ»  ընտանիքը  երեխայի հետ, միաժամանակ պայմանավորվում են, թե ինչպես և երբ նրանք իրավունք ունեն անձնական կյանքի, անձնական հետաքրքրությունների և հաճույքների: Բնականաբար,  այս ամենի մասին երեխան անգամ կասկած չպետք է ունենա: