Ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել ծննդաբերությունից հետո

Հետ ծննդյան շրջան

Շատ գեղեցիկ և հուզիչ է հետևել, թե ինչպես են միասին խաղում գեթե հասակակից բալիկնեը, սակայն եթե երկրորդ երեխայի ծնունդը մոտ ապագայում չի մտնում Ձեր պլանների մեջ, ապա ծննդաբերությունից հետո պաշտպանվելուն  հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել:

Ի՞նչու հատուկ: Որորվետև շատ սովոր մեթոդներ այժմ թուլատրելի չեն: Օրինակ, կլասիկ   հակաբեղմնավորիչ հաբերը իջեցնում են կաթնարտադրությունը և վատացնում երեխայի զարգացումը: Հակաբեղմնավորման մեթոդը ծննաբերությունից հետո   պետք  է լինի

Շատ գեղեցիկ և հուզիչ է հետևել, թե ինչպես են միասին խաղում գեթե հասակակից բալիկնեը, սակայն եթե երկրորդ երեխայի ծնունդը մոտ ապագայում չի մտնում Ձեր պլանների մեջ, ապա ծննդաբերությունից հետո պաշտպանվելուն  հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել:

Ի՞նչու հատուկ: Որորվետև շատ սովոր մեթոդներ այժմ թուլատրելի չեն: Օրինակ, կլասիկ   հակաբեղմնավորիչ հաբերը իջեցնում են կաթնարտադրությունը և վատացնում երեխայի զարգացումը: Հակաբեղմնավորման մեթոդը ծննաբերությունից հետո   պետք  է լինի միաժամանակ  էֆեկտիվ և անվտանգ թե մայրիկի, թե փոքրիկի համար:

Ե՞րբ է վերականգնվում բեղմնավորվելու ունակությունը

Որպեսզի բեղմնավորում տեղի ունենա, նախ պետք է  վերականգնվի դաշտանային ցիկլը, օվուլյացիա տեղի ունենա և սկսվի դաշտանը:

Երիտասարդ մայրիկերի մոտ այս ժամանակահատվածը շատ տարբեր և ինդիվիդուալ է և կախված է շատ փաստերից.  ծննդաբերության բարդություններ, կրծքով կերակրում, հորմոնային համակարգի ակտիվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոռություններով պարզվել է, որ  մանկիկին կրծքով չկերակրող մայրիկների մոտ ծննդաբերոթյունից հետո առաջին օվուլյացիան տեղի  է ունենում  45-95 օր անց:  Սակայն կան նաև բացառություններ՝ 25 օրում:

Մեծամասամբ առաջինօվուլյացիայից հետո կանայք չեն հղիանում, սակայն այս դեպքում էլ բացառություններ հնարավոր են:

Ծննդաբերությունից հետո մարմնի բազալ  ջերմաստիճանը  չափելն արդյունավետ չէ, ուստի միայն դաշտանի սկսվելուց հետո կարելի է հասկանալ, որ օվուլյացիա է տեղի ունեցել:

Բայց այդ ժամանակ հնարավոր է արդեն բեղմնավորումը  տեղի ունեցած լինի:  Ահա թե ինչպես  կարող է լինել անակնկալ հղիությունը ծննդաբերությունից հետո մինչ դաշտանի սկսելը:

Կրծքով կերակրումը  հետաձգում է օվուլյացիան  և դաշտանը` այդպիսով պաշտպանելով հնարավոր հղիությունից: Այս միջոցն արդյունավետ օգտագործելու համար  հարկավոր է հետևել մի քանի կանոնների, որոնց մասին մենք կխոսենք ներքևում:

Ի՞նչը համարել դաշտան:

Ծննդաբերությունից հետո տեղի է ունենում արյունային արտադրություն, որը նորմալ է: Սակայն ինչպես այն տարբերակել դաշտանից: Ծննդաբերությունից հետո ութ շաբաթվա ընթացքում  յուրաքանչյուր արտադրություն համարվում է  հետծննդաբերական արտադրություն և դաշտան լինել  չի կարող:  Եթե արյունային  արտադրություն սկսվի ութ շաբաթվա ժամկետից հետո,  ապա  հավանաբար դաշտանն է սկսվել:

Եթե մայրիկը կրծքով չի կերակրում փոքրիկին , ապա ցիկլը կարող է  վերսկսվել 8 շաբաթից էլ շուտ:  Ծննդաբերությունից հետո  որոշ ժամանակ դաշտանային  ցիկլը կարող է անկանոն  լինել, ուստի  յուրաքնչյուր կասկածի  կամ հարցի դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեր գինեկոլոգին:

Ե՞րբ սկսել պաշտպանվել ծննդաբերությունից հետո

ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս սկսել պաշտպանվել ծննդաբերությունից  3 շաբաթ անց: Իհարկե, այդպիսի վաղ հղիութունը քիչ հավանական է, բայց մինիմալ ռիսկ այնուհանդերձ կա: Կրծքով չկերակրող կանանց մոտ արդեն 6 շաբաթից կատարվում է առաջին օվուլյացիան,  և  դրանից հետո պաշտպանվելը պարտադիր է:

Արդյո՞ք կրծքով կերակրումը պաշտպանում է հղիանալուց:

Կրծքով կերակրումը կարող է օգտագործվել որպես հակաբեղմնավորման  միջոց , բայց դրա արդյունավետության համար անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր պայմանների.

-Կրծքով սկսել կերակրել անմիջապես ծնվելուց հետո: Եթե ինչ-ինչ պատճառներով երիտասարդ մայրիկը ծնունդից հետո առաջին օրերին  չի կարող նորածնի մոտ լինել , ապա լրացուցիչ միջոցնեով պաշտպանվելը պետք է սկսել 3 շաբաթից:

-Կերակրումը պետք է լինի միայն կրծքով: Հավելյալ  կերակրատեսակների կամ կաթնախյուսի կիրառումը  անմիջապես նվազեցնում են կրծքով  կերակրման  արդյունավետությունը որպես հակաբեղմնավորման միջոց:

-Կերակրումը պետք է լինի հաճախ՝ չորս ժամից ոչ ավելի ընդմիջումներով:  Իսկ գիշեր առնվազն  մեկ, ցանկալի է 2 անգամ:

-Դաշտանի բացակայություն: Եթե այս սկսվել է, ապա կա  ձվազատում   և հղիանալու հավանականությունը մեծանում է: Անհրաժեշտ է պաշտպանվել:

-Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորման միջոց արդյունավետ է մինչև վեց ամիս:

Այս կետերերից յուրաքանչյուրի` անգամ մի փոքր խախտման դեպքում հնարավոր է հղիություն:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Շարունակելի

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք հակաբեղմնավորման միջոցները, որոնք կարելի է օգտագործել կրծքով կերակրելիս